Thursday, 30 May 2019

Ցնծությունը վերջինը չի լինում

Չգիտեմով է «Ցտեսություն-ցնծություն» անունն ընտրելբայց շատ ճիշտ որոշում է կայացրել: Հարցը դպրոցում զանգ ունենալ-չունենալու  մեջ չէվերաբերմունքի խնդիր էՎերջին  շրջանումերբ սկսեցի ավելի ակտիվ մասնակցել միջոցառման նախապատրաստմանըդրան զուգահեռ մի նոր նախագիծ սկսեցիսկսեցի ծանոթանալ ապագա դասընկերներիս վերջին  զանգի տեքստերինԳրելու ոճը ամեն մեկի մոտ տարբեր էր(լավ է), բայց բոլորի մոտ  բառապաշարը գրեթե նույնն էրԲոլորի տեքստերում գերակշռում էր «վերջին» բառըՎերջին դասվերջին հանդիպումվերջին երգ...: Ու բոլորը վստահ էին. «Էլ չի լինելուվերջ»: Այս վստահությունն ատելի էԱյսինքն տարիների ընթացքում ձևավորված կապը այնքան թույլ էոր եթե մեզբոլորիսչստիպեն դպրոց գնալկկորիԱյսինքն հարաբերություններիսովորություններիավանդույթների հիմքը այնքան երերուն էոր եթե միջնակարգ կրթության վկայականը հանեսկփլվիԵթե այդպես էի՞նչն եք տոնումինչի՞համար եք զուգվում, զարդարվումծախս անումԱնպիտան բանից կառչելը միայն նոր վիճակից վախենալ է  նշանակումինչը թուլամորթություն էԻսկ ինչո՞վ էր մերը տարբերԻմն ու ընկերներինս  վերջինը չէրՎստահ եմքանի որ հակառակն ապացուցելու համար 5 ամիս ունեինքԱվարտական քննություններից հետո մենք ազատ էինքբայց գալիս էինք ու էլի կգանքՄայիսի 24-ին էլ եկանքԻնչ արեցինքինչպես արեցինքչեմ գրիԴրա համար կարող եք դիտել Լուսինե Ալեքսանյանի իրավամբ հաջողված վլոգըՄթնոլորտն էր ուրիշՊատկերացրե'քգնում ենք Կապսիբայցբոլորովու պարում ենքանընդհատ պարումՀիմաՍևանն էլ ավելացնենքեղանակը լավը լինի ու գիշերը խարույկ վառենքխարույկի վրա  նրբերշիկ խորովենքընկեր Նելին էլ նվագի...: Նոր նախագիծը պատրաստ էգնում ենք ԺայռՈւ երբ հետ հայածք եմ գցումհասկանում եմթե ինչքան շատ «վերջին զանգ» ենք ունեցելՈւ էդ  ամենըառանց գավառական ինքնահաստատման  խնդրի ու քաղաքենիական չարդարացված մեծամտությունուղղակի սիրով ու անկեղծԱվելորդ սիրո խոսքեր չեմ ուզում ասելխոսքով չեն սիրումԴրա փոխարեն եկեք ուղղակի շարունակենք անել այնինչ պետք է անենքայդպես սիրելով մեր դպրոցն ու իր արժեքները:

Thursday, 16 May 2019

«Կայուն կրթություն» նախագծի երկրորդ փուլ

«Կայուն կրթություն» նախագծի երկրորդ փուլը կիրականացվի հետևյալ գրաֆիկով:
Հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցու այգում-9:00
Ընդհանուր պարապմունք-9:00-9:15
Նախագծի ներկայացում, կրթահամալիրում իրականցված էկոլոգիական կրթության ամփոփում սովորողների կողմից-9:15-9:45
Քայլերթ դեպի Մայր դպրոց- 9:50-

Wednesday, 24 April 2019

Ապրիլի 26

1-ին դասաժամ- <<Քննարկում ենք>> նախագծի ամփոփում:
2-րդ դասաժամ- Քեթրին Մենսֆիլդի «Մի գավաթ թեյ»,   «Ճանճը» պատմվածքների, քննարկում:

Հարցաշար

Ինչու՞ է պատմվածքը կոչվում ճանճը:
Պատմվածքում չնշվեց տնօրենի անունը: Ինչու՞:
Ինչու՞ էր տնօրենը ուզում տեսնել ճանճի պայքարը:

Ո՞րն էր պատճառը, որ տնօրենը մոռացավ, որ տղայի մասին էր մտածում

Ինչու էր Ռոզմերի Ֆելլը ափսոսում քսանութ գինեան արկղի համար, բայց առանց վարանելու հինգ ֆունտ տվեց անծանոթ աղջկա։
Հատկանշական է, որ քաղքենի կինը մոռացավ իր և այդ աղքատ աղջկա տարբերությունների մասին, երբ աղջկա ինքնազգացողությունը վատացավ։ Մի՞թե սա նշանակում է, որ դժվար պահերին մարդիկ իրար օգնության են հասնում։
Արդյո՞ք Ռոզմերին ներս հրավիրեց աղջկան, քանի որ իրեն նրանից բարձր էր զգում և ուզում էր ինքնահաստատվել։
Ռոզմերին ուշադրության պակաս ունե՞ր։

Saturday, 20 April 2019

«Կայուն կրթություն» նախագիծ

Նախագծի անվանում «Կայուն կրթություն»

Նախագծի նկարագիր

«Կայուն կրթություն» նախագիծը նշանավորում է Հայաստանի միանալը «Ուրբաթները ապագայի համար» համաշխարհային շարժմանը: Մայիսի 3-ից մինչև ուսումնական տարվա վերջին շաբաթը յուրաքանչյուր ուրբաթ ՀՀ կառավարության շենքի դիմաց կանցկացվեն հասարակական քննարկումներ հետևյալ թեմաներով`


1. ՀՀ Էկոլոգիական «ոտնահետքը», ՀՀ-ում մաքուր էներգիայի ստացման նախադրյալները,

2. Երիտասարդների դերը Հայաստանում. ինչպես մեծացնել այն,

3. Քաղաքացիական ինստիտուտներ,

4. Տեղական ինքնակառավարում, անցումային շրջանում գտնվող պետությունների փորձը:


Նախագիծն իրականացվելու է երկու փուլով` նախապատրաստման և իրականացման փուլերՔանի որ նպատակ է դրվել, որ նախագծին մասնակցեն սովորողներ նաև այլ կրթական օջախներից, նախատեսվում է տարածել միջոցառումների մասին հայտարարությունը սոցիալական ցանցերի միջոցով: Համագործակցելու ենք նաև Հայաստանում գործող տեղական և միջազգային կրթամշակութային և էկոլոգիական կազմակերպությունների հետ, մասնավորապես սոցցանցերում իրազեկման հարցերով: Նաև կապ է հաստատվելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ վերոնշյալ թեմաներով դասախոսություններ/թրեյնինգներ անցկացնելու նպատակով: 


Նախագծի նպատակները

1. Բարձրաձայնել վերոնշյալ խնդիրները` նաև ցույց տալով, որ դրանց լուծման համար երիտասարդ շրջանակներում կա հասարակական պահանջ

2. Ապահովել երիտասարդների ներգրավվածությունը նաև արտաքաղաքական խնդիրների լուծմանը

3. Զարգացնել անմիջական և ոչ անմիջական մասնկիցների տեղեկացվածությունը տվյալ խնդիրների մասին

4. Ապահովել հնարավորինս շատ մասնակիցների ներգրավվածություն

5. Ստեղծել նպաստավոր պայմաններ քաղաքացիական հասարակության սերնդափոխության և զարգացման համար

6. Ստեղծել նպաստավոր պայմաններ ՀՀ-ում գործող քաղաքական կուսակցություններից երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրեր պահանջելու համար:

Friday, 15 March 2019

Կարևորը մահմեդական չլինի

Քսանմեկերորդ դարի տարածված ու մոդայիկ բառերից մեկն էլ տեռորիզմն է: Այս ոլորտում «Իսլամական պետություն» խմբավորման մոնոպոլ դիրքը տեռորիստի արտաքինի կլիշե է  ստեղծել` մահմեդական, մորուքով... երևի թե այդքանը: Ինչպես բոլոր երևույթները, սա  նույնպես հասարակություններին խորապես չի հետաքրքրում, հետևաբար տեռորիզմը  ձևակերպելիս մարդիկ հիմնականում կառչում են եղած կարծրատիպերից: Բուն  գործողությունը, դրա նպատակը, պատճառները ընդհանուր առմամբ մղվում են երկրորդական պլան և մեծ հաշվով հետաքրքիր են միայն դրանց շահառուներին: Իսլամական գաղափարները հետաքրքիր են մնում միայն մահմեդականներին, հայոց հարցը ոչ ոք չի ուսումնասիրում, քնած մարդու գլուխը կտրելուց հետո ոչ ոք Ղարաբաղը օկուպացված չի համարումՀետևաբար միջին  քաղաքացու պատկերացումներում դեսպանատուն գրավողը հայրենասեր է,  մահմեդականներին մզկիթում սպանողը` խաչակիր վրիժառու: Բառերի և տերմինների  կիրառությունը մարդկանց մոտ որոշակի զգացմունքներ է առաջացնում: Տեռորիզմը վատն է, հայրենասերը` լավը, խաչակիր վրիժառուն` արդարացի: Այլևս ոչ ոքի հետաքրքիր չէ, որ  երևույթները նույնն են` մարդկանց սպանություն, նպատակ բոլորն էլ ունեն, բոլորի պահանջն էլ որոշակի տեսանկյունից արդարացի է: Միայն մի բան է մնում պարզել` տվյալ հարցում դու բարիկադի, ո՞ր կողմում ես: Եթե քնած ժամանակ քո գլուխն են կտրել, երևույթն անասնական է, նոխկալի: Եթե քո պատմական ճակատամարտի անունն է գրված մարդասպանի  զենքին,  ապա երևույթը տրամաբանական դատավճիռ է, հանցանքին համարժեք  պատասխան: Բայց ո՞րն է սրա պատճառը, և ինչպե՞ս հաղթահարել այս մտածելակերպը: Չէ ո±ր ի վերջո խնդրի մասին տեղյակների թիվը գործողությունից հետո երևելի աճ չի ունենում: Հասարակական որոշ շերտերի ցնծությունից և մյուսների տառապանքից բացի այլ փոփոխություն չի լինում: Սա ուղղակի ժամանակավոր էմոցիա է, մեկ շաբաթ գոյատևող թրենդ է, սոցցանցերի ֆլեշմոբի պատճառ:
Բանից պարզվում է, որ աշխարհում կան տեղեր` առանց բարիկադների: Այդ երկրներից պարզ երևում են կրակոցների նշանակետներն ու ծագումը: Այնտեղի մարդիկ գիտեն խաղաղության գինը ու չեն ընդունում բարոյական, գաղափարական հաղթանակներն ու  միտումները: Նրանք գիտեն, որ ապրում են այսօրվա կյանքով, որը միակն է, ու ոչ ոք մահից  հետո քեզ կանաչ այգի չի տանելու: Քաղաքակիրթ լինելը գենետիկ կարողություն չէ.մարդիկ պատրաստված են  խաղաղության: Ու քանի նման հմտություններ չունենք, մենք հասու չենք խաղաղության, ու  ստատուս քվոյի պահպանությունը, դե ֆակտո անկախությունը և այլ «ձեռքբերումներ» բարոյական հաղթանակներ են միայն, խոստումներ, որոնք համոզվելու ենք` չիք են: Պետք չէ վախենալ «ժողովուրդներին խաղաղության պատրաստել»  արտահայտությունից: Պետք չէ վախենալ խոստովանելուց, որ մենք նույնպես խաղաղասեր չենք: Պետք չէ վախենալ քաղաքակիրթ դառնալուց. գոյությունը պահպանելու համար դրան այլընտրանք չկա:  Պետք է արձանագրել, որ մարդասպանը մարդասպան է և վերջ: Պետք է վերարժևորել մեր հերոսներին: Պետք է անկեղծ լինել մեր այն հարցում, թե ինչին է պետք մարդուն պետությունը և հայրենիքը: Թե անկեղծ լինենք, կհասկանանք` ապրում ենք մեր բարեկեցության համար, ու որ դրանից բարոյական արժեք չկա, իսկ դա խաթարողները անկախ կրոնից, նպատակից, սեռից, ռասսայից և արած գործողություններից ահաբեկիչներ են: Մի սատարեք ահաբեկչությանը: