Wednesday, 27 June 2018

«Մաֆիա» Ինտելեկտուալ խաղի փառատոն. նախագիծ

Նախագծի անվանում՝ «Մաֆիա» Ինտելեկտուալ խաղի փառատոն
Նախագծի անցկացման վայր` Գեղարվեստի դպրոց` «Հարթակ» ակումբ
Նախագծի անցկացման ժամկետ` Հուլիսի 9-15
Նախագծի նկարագիր`
Փառատոնը բոլոր այն դպրոցականների համար է, ովքեր ուզում են իրենց ամառային հանգիստը էլ ավելի հետաքրքիր և ուսումնական դարձնել:  Օրակարգը սկսվում է 17:00-ից: Հավաքվում են տարբեր դպրոցներից պատանիներ և խաղում են «Մաֆիա» ինտելեկտուալ խաղը: Նախագիծն իրականացնելիս լինելու են նաև ընդմիջումներ, որոնց ընթացքում տեղի են ունենալու ուսումնական հաջողություների մասին քննարկումներ, կրթական ասպարեզում փորձի փոխանակումներ և կրթահամալիրի սովորողների ձեռքի աշխատանքների տոնավաճառ: 
Ծրագիրն իրականացնելով ուղիղ կապ է հաստատվում կրթահամալիրի և դրանից դուրս ուսումնական հաստատությունների սովորողներիս հետ, իսկ նրանք ներգրավվում են մեր ուսումնական բաց համակարգում: Ինտելեկտուալ խաղերի ամփոփումը, նախագծի արդյունքում ստեղծված համագործակցությունը և իրականացված ծախսերը, որպես հաշվետվություն, ներակայացվելու է մեր էլեկտրոնային ամսագրերում: 
«Մաֆիա» խաղի նկարագրությանը և կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախագծի նպատակ
Նախագծի արդյունքում ձևավորվում է կրթահամալիր-մասնակից սովորողներ կապ: Կրթահամլիրին և կրթահամալիրում անցկացվող կրթական ծրագրերին ծանոթանալով սովորողները դառնում են Սեբաստացիական արժեքների կրողներ և տարածում են դրանք արդեն իրենց կրթօջախներում: Մասնակիցների հետ կապը պահպանելու նպատակով բացվելու է հիմնական կրթության մասնակից սովորողների կազմակերպություն, որը զբաղվելու է սովորողների խնդիրների բարձրաձայնմամբ և լուծմամբ:

Շահառուներ՝
Փառատոնի մասնակիցներ,
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ամսագրեր, իրենց ակտիվ գործունեությամբ:
Կազմակերպչական թիմ:

Մասնակցության վճար` 1000AMD


Մասնակցության վճարն օգտագործվելու է 
նախագիծն իրականացնելիս մասնակիցներին
սննդով ապահովելու և հասարակական 
կազմակերպություն հիմնելու վրա: 


Նախագիծը առաջարկեցին՝ ԱստղԿիրակոսյանը և Էրիկ Թելունցը: 



0 Մեկնաբանություններ:

Post a Comment