Monday, 25 June 2018

Գնացել էինք «Ժայռ»

Նախորդ շաբաթ ուղևորվել էինք Սևանի «Ժայռ» ճամբար: Սովորողներիս մասնակցությամբ ռազմամարզական ճամբարը ստացավ նաև մշակույթային բնույթ:
Ռազմամարզական գոտին «խորովածանոց-օբյեկտներից» առանձնացնելու համար պատ էր կառուցվում, սակայն որպեսզի պատը գորշ սահման չլինի գեղեցիկ բնության և միջավայրի համար, պետք էր այն գունազարդել: Գունազարդումը կատարվեց հենց սեբաստացիներիս ձեռքերով: Գեղեցիկը կերտելուց հետո նկարազարդող խումբը եկավ լսելու արդեն հայտնի և անհայտ գրողների գրչին պատկանող բանաստեղծություններ: Ընթերցող սովորողներից էի նաև ես և նախապես պատրաստել էի իմ ընթերցանության նյութը: Ընտրել էի միջնադարյան սկանդինավյան գրականության մի քանի գոհար: Ցավոք սրտի չկա եվրոպական մշակույթի այս մեծ ճյուղի հայերեն հասանելիություն, որը կարծում եմ սովորողներիս համար կարող է լավ մարտահրավեր դուրս գալ: Օրինակ` մեր սովորողներից Աստղիկ Կիրակոսյանը նման թարգմանություններ է արել իտալական պոեզիայից: Ի դեպ նա ինքնուս է:
Ճամբարային գիշերներն անցան խարույկի շուրջ, իսկ այդ գիշերներից վերջինին հաջորդող առավոտյան պետք է գնայինք ուրց հավաքելու: Ցավոք ես չմասնակցեցի ուրցահավաքությանը, քանի որ քնած էի:
Ինձ այս ճամաբարից հատկապես դուր եկավ դրա մշակութային բնույթը, որն ամբողջովին համապատասխանում գոտուն: Կարծում եմ, որ մշակույթը հենց նման հանգիստ պայմաններում է արտացոլվում` հեռու ավտոմեքենաների առաջացրած աղմուկից:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment