Մարոն
Հովհաննես Թումանյանն իր այս ստեղծագործությունում հանրությանը
ներկայացնում է Հայաստանի սոցիալական խնդիրներից մեկը` վաղ տարիքում ամուսնությունը
և դրա հետևանքները: Մարոյի ճակատագիրը ներկայացնելիս նա ընդգծում է նաև նրա անձնական
զգացմունքները` սկզբում նա ուրախ էր, որովհետև Կարոն նրան կանփետ էր տալիս, հետո հասկացավ,
որ չի ուզում կին լինել, ծնողներից հեռու ապրել: Իհարկե 9 տարեկան երեխան չգիտի ինչ
է ամուսնությունը և բնականաբար պատրաստ չէ դրան: Թումանյանը նաև ցույց է տալիս, թե
ինչքան են մարդիկ կախված այլոց կարծիքից և դրա պատճառով կորցնում են իրենց երջանկությունը:
Մարոյի հայրը նրան ետ չընդունեց, որովհետև նրան խայտառակ էր արել, բայց հետո նրա դիակի
մոտ, երբ արդեն ոչինչ չկար կորցնելու նա փոշմանել էր:
Անուշ
Այս անգամ հեղինակը շեշտը դնում է սնահավատության և վատ ավանդույթների
վրա: Սնահավատություն չնայած այս պարագայում կարելի է համարել հեղինակի կողմից որոշակի
սիմվոլիզմ: Շատ մարդիկ դեմ են որոշակի բարեփոխումների հենց այն պատճառաբանությամբ,
որ դրանք խաղտում են ավանդույթները: Գուցե հենց այս մարդկանց են ուղղված Թումանյանի
պոեմները, որոնք ցույց են տալիս այդ վատ ավանդույթները, և դա Թումանյանը անում է անհատական
ճակատագրեր օրինակ բերելով: Ուշադրության առարկա է նաև «պատիվ» երևույթը, որի արդյունքում էլ եղավ այս ողջ ողբերգությունը: Եթե մարդիկ այդքան վատ չվերաբերվեին Մոսիի մեջքը գետնին կպնելուն միգուցե նա դրա համար ոչինչ չաներ, բայց հանրության վերաբերմունքը սադրիչ եղավ, որպեսզի նա վրեժ լուծի: Այս ամենի մեջտեղում գտնվում էր Անուշը, ում եղբայրն ու սիրած տղան թշնամացել էին:
Լոռեցի Սաքոն
Մինչև վերջին գլուխը կարդալը, այնպիսի տպավորություն է ստեղծվում,
թե սա ինչ-որ սարսափ ժանրի ստեղծագործություն է, այն ինչ Թումանյանը ցույց է տալիս
ուղակի հոգեկան խնդիրներ ունեցողի ապրումները: Սա կարելի է հասկանալ նաև այն հանգամանքից,
որ ոչինչ չի կատարվում մինչև Սաքոն չի հիշում իր տատի հին զրույցները չար ոգիների մասին:
Հեղինակը նաև պարբերաբար փոխում է հանգերի ձևը` սկզբում երկու տողը մեկ, ապա երկու հաջորդաբար տողերում:
0 Մեկնաբանություններ:
Post a Comment