Thursday, 15 February 2018

Միակուսակցական, թե՞ միապետական համակարգ

Ծաղրանկարը` Medialab.am-ի
Փետրվարի 9-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կառավարման և գործունեության մասին» օրինագիծը։ Դրանով հաստատվեց, որ ո՛չ ՀՀ չորրորդ նախագահը, ո՛չ էլ ԱԺ նախագահը մաս չեն կազմելու իշխանության գլխավոր երաշխավորին՝ Անվտանգության խորհրդին։ Այս հանգամանքը դարձրեց օրինագիծը քննարկման առարկա և ևս մեկ անգամ հարցականի տակ դրեց նոր կառավարման համակարգի ժողովրդավարական լինելը։ Իրականում սա ոչ մի կերպ անակնկալ չի կարելի համար, և հասարակական նման արձագանքը ուղղակի փաստում է հանրային տեղեկացվածության ցածր մակարդակի մասին։

Այսպիսով՝ 2018թ ապրիլից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի, և Հայաստանում կփոխվեն պատասխանտու մարմինների լիզորությունները և պարտավորությունները։ Ի տարբերություն մինչ այդ գործող կիսանախագահական համակարգի` այժմ կիրառվելու է խորհրդարանական համակարգը, և փաստացի երկրի գլուխը լինելու է հանրապետության վարչապետը, չնայած սահմանադրությունով նման որակում տրված է նախագահին։ Յուրաքանչյուր գործիչ և պաշտոնյա իր գործունեությունը ծավալելիս և լիզորությունները օգտագործելիս պետք է ունենա հարկադրանքի որոշակի միջոց։ Ընդդիմության համար դրանք համաժողովրդական ցույցերն են, օրենսդիր մարմնի համար՝ օրենքների հաստատումը, կառավարության համար՝ զինված ուժերի ղեկին լինելը։ Նախագահը փաստորեն չի ունենում ինչ-որ հարկադրանքի միջոց, այսինքն կապ չունի, թե ով կլինի այդ պաշտոնին միևնույն է՝ այդ մարդը ոչ մի իշխանություն չի ունենալու։ Եթե նախագահի ու Կառավարության կամ ԱԺ-ի դիրքորոշումները տարբեր լինեն, նախագահը իր կարծիքը պնդելու ոչ մի հնարավորություն չի ունենա։ Ճիշտ է, նախագահի լիազորությունների ցանկում պահպանվել է օրենքներն ու ԱԺ որոշումները ստորագրելու և հրապարակելու լիազորությունը, բայց ի տարբերություն նախորդ սահմանադրության՝ նա այլևս այն իր դիտարկումներով խորհրդարան հետ ուղարկելու իրավունք չունի։ Նա կարող է դրան միայն հակազդել դիմելով Սահմանադրական դատարան, որն արդեն քննում է միայն դրա սահմանադրական լինելու հարցը, այլ ոչ թե առանձին դրույթները։
Վարչապետը, ով փաստացի լինելու է երկրի գլուխը և պատերազմական իրավիճակում զինված ուժերի գերագույն հրամանատարը, նշանակվում է Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից։ Ահա այստեղ երևում է երկրի միակուսակցական բնույթը։ Ազգային ժողովի մեկ երրորդը ունի իրավունք անվստահություն հայտնելու վարչապետի մասին՝ նշելով վարչապետի իր միասնական թեկնածուի մասին։ Այս խորհրդարանում իրեն ընդդիմություն հայտարարող խմբակցությունների անդամների ընդհանուր քանակը հասնում է 40-ի, ինչը բավարար է ԱԺ մեկ երրորդը կազմելու համար, սակայն այդ խմբակցությունները կտրականապես դեմ են ընդհանուր թեկնածու ունենալուն, իսկ Ծառուկյան դաշինքի առաջնորդն ընդհանրապես զերծ է մնում քաղաքականությունից։ Պատկերացնու՞մ եք՝ ԱԺ-ում ներկայացչությամբ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը չի մասնակցում ոչ մի քաղաքական պրոցեսի և նույնիսկ չի մտածում իր ստացած ձայների հանդեպ պատասխանատվություն կրելու մասին։
Այսպիսով ունենք միակուսակցական համակարգ, ուստի պետք է հասկանալ նաև դրա ռիսկերը։ Միխայիլ Գորբաչովն, ԽՍՀՄ-ի իշխանությանը գալով, հայտարարեց միակուսակցական դեմոկրատիայի մասին։ Այդ ժամանակ կային գաղափարական անհատականություններ, և նրանք կարող էին ինչ-որ բան փոխել։ Օրինակ՝ ԽՍՀՄ վերջին տարիներին ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը ԽՄԿԿ-ի անդամ էր և կարող էր մի օր հանդես գալ որպես ռուս ժողովրդի ներկայացուցիչ։ Այսօրվա միակուսակցական իշխանությունում չկան անհատականություններ։ Խորհրդարանը, որը պետք է լիներ գաղափարական բախումների կիզակետ, սեփական կարծիք չունեցող խամաճիկների մի հոծ զանգված է։ Մի պարզ օրինակ՝ մինչ ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածության մասին հայտարարելը, ոչ ոք չէր արտահայտում իր կարծիքն այն մասին, թե ով պետք է լինի ՀՀ նախագահ։ Նման բան չէր լինի ԱՄՆ Սենատում կամ Միացյալ Թագավորության խորհրդարանում։ Այստեղ չկա կուսակցության, այլ կա մեկ մարդուց վախեցողների մի ընտրանի։ Բայց չէ՞ որ, այդ կուսակցության անհատների դիրքի շնորհիվ է կուսակցությունը եկել իշխանության։ Կան մարդիկ և վարչական շրջաններ, որոնք կոնկրետ անձանց 40000-ից ավելի ձայներ են տվել, բայց այդ մարդիկ ոչինչ ուղղակի չեն ասում։ Ընտրություններին ոչ ոք ձայնը չտևեց Սերժ Սարգսյանին, այլ տվեց այն օլիգարխներին, որոնց մոտ աշխատանքի է։ Իսկ այդ մարդիկ, որ առանձին-առանձին ունեն որոշակի ուժ, երբեք ոչինչ չեն ասի, քանի որ ոչ միայն հիմար են, այլ նաև կեղտոտ։ Դա է պատճառը, որ միակուսակցական համակարգը, որը հաստատվում է այս համակարգով, իրականում մի մարդու իշխանություն է, ում կողքին, խորհրդարանում, իրենց պոչերն են շարժում տասնյակ կատարածու շներ։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment