Wednesday, 21 February 2018

Երևան 2800. Էկոլոգիա

Շուտով կլրանա Էրեբունի ամրոցի հիմնադրման 2800 ամյակը։ Միջնադարում դրա շուրջը կառուցված Երևան քաղաքը այսօր կանգնած է էկոլոգիական ճգնաժամի առաջ։ Չնայած բնապահպանության նախարարության ամենամյա զեկույցում Երևանի բնապահպանական վիճակը գնահատվում է բավարար, այնուամենայնիվ խնդիրն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ բազում ծառահատումների, մեքենաների կուտակումների, օր օրի կառուցվող նոր շենքերի  և բնակչության կենտրոնացված տեղաբաշխման արդյունքում բարձրացել է օդի աղտոտվածությունը։ Մեծ խնդիր է այսօր քաղաքի անապատացումը, որի արդյունքում Երևանի կենդանակազմը փոխվել է՝ կրկին ավելացել են օձեր ու կարիճներ:
Այս խնդրի առաջացման պատճառներից են ոչ միայն ծառահատումները(օրինակ՝ Դալմայի այգիներ,Նորքի այգիներ), այլ նաև շինարարության կենտրոնական համակարգը։ Տարբեր թաղամասերում նոր շինարարությունների քանակը անվերահսկելի մասշտաբների է հասել, իսկ նորակառույց շենքերը տեղաբաշխված են հիմնականում կենտրոն Վարչական շրջանում։ Այդ թաղամասում՝ այսպես կոչված էլիտար շենքերում, ամբողջ տարին շինարարություն է և ամբողջ տարի փոշու ամպ է բարձրանում քաղաքում,որը խաթարում է բնակիչների առօրյան,որի արդյունքում լայն տարածում են գտե շնչառական հիվանդությունները,ալերգիաները,աղմուկն իր բոլոր հետևանքներով։ Այս ամենը գուցե արդարացված լիներ, եթե այդ շենքերում մարդիկ ապրեին, բայց այդ շենքերը իրենց բնակիչների քանակով հիշեցնում են ապոկալիպսի մասին հոլիվուդյան ֆիլմեր։ Եթե օրինական ճանապարհով դրվեր սահմանափակում և կառուցապատումն արվեր հավասարաչափ չէինք ունենա այս պատկերը և միաժամանակ կունենանք սոցիալական որոշակի հավասարություն՝ մատչելի շենքերով:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment