Saturday, 20 January 2018

Ուտոպիա. վերլուծություն



Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատությունն պատմում է գոյություն չունեցող քաղաքակրթություն մասին: Այն առաջինն է իր բնույթի մեջ: Այն պատմում է, թե ինչպես է Թոմաս Մորը հանդիպում մի ճանապարհորդի հետ և նրա հետ երկխոսության մտնում: Աշխատությունը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը կարելի է համարել երկրորդի ներածությունը: Այնտեղ խոսվում է Անգլիայում տիրող իրավիճակի, դատական համակարգի, իշխանության և տնտեսական վիճակի մասին: Հիմնական վերլուծությունն անում է Ռաֆայել Հիթլոդը: Խոսակցությունն այնպիսի ուղղությամբ է գնում, որ Ռաֆայելը սկսում է պատմել մի կղզու մասին, որտեղ պատահաբար է հայտնվել և ուղղակի հիացել դրանով: Այս պահից սկսած Մորը գրում է մի երևակայական կղզու մասին՝ ներկայացնելով դրա կառավարման կարգը, խավերը և նույնիսկ աշխարհագրական առանձնահատկությունները:
Կարծում եմ՝ Թոմաս Մորի պատկերացրած իդեալական հասարակությունը բավականին նման էր կոմունիզմին: Հասարակությունը հիմնված էր նրա վրա, որ մարդիկ պետք է ավելի շատ մտածեն համայնքի բարեկեցության մասին քան իրենց: Թոմաս Մորը փորձում է դա իրականացնել և° բարձրագույն գիտակցության ձևով և° այն հանգամանքով է պայմանավորում, որ երկրում անընդհատ տիրում է գույքային շրջանառության սկզբունքը: Ընտանիքները փաստացի չունեին մշտական տներ և պահպանում էին դրանց աչքի լույսի պես, քանի որ հասկանում էին, որ հակառակ դեպքում, եթե ուրիշները նույնպես վատ վարվեն արդեն իրենց ապագա տան հետ, ապա քաոս կտիրի: Կարմայի սկզբունքը գործում էր, բայց պետութան կողմից: Եթե փչացնում ես այս պահին քո տունը, միևնույն ժամանակ մեկ ուրիշը կփչացնի քո ապագա տունը: Գուցե մեր կյանքում սա է հիմնական խնդիրը: Չկա հասարակական ըմբռնման նման արտացոլում և մարդիկ էգոիստ են: Սա գուցե բնական է, և գուցե այս պատճառով են «Ուտոպիան» և կոմունիզմը դատապարտված մեռնելու: Մարդ տեսակը ոչ միայն չի ափսոսա ապագայում ուրիշի գույքը, այլ նաև կոչնչացնի այն: Գումարած այս ամենին, անհնար է նաև համակարգի կայացման պատմությունը կիրառել իրական կյանքում: Ուտոպը գրավեց թերակղզին, միանգամից բնակիչներին և իր զինվորներին հրամայեց փորել թերակղզին ցամաքին միացնող հատվածը և այն վերածել կղզու: Ճիշտ է, հեղինակը այստեղ ուզում է ցույց տալ, որ միասին աշխատելով և իրար ցավը միասին տանելով մարդիկ բարեկամանում են, սակայն  իրականում երկիրը գրավողին ոչ միայն չեն սիրում, այլ նաև ատում են նրան: Չէ±որ այդ կերպ գրավում ես ուրիշի հայրենիքը, իսկ ինչպես աշխատության մեջ է ասվում՝ մարդիկ ավելի շուտ իրենց գրաված ողջ տարածքները կվերադարձնեն, քան մի փոքր հող կտան իրենց հայրենիքից: Ուտոպիան նաև զերծ չէր խավային բաժանումներից, ստրուկներից: Ի±նչ երաշխիք կար, որ այդ սրտուկները երբեք չէին ապստամբի: Կամ ինչու± պետք է հիվանդները քաղաքի մեջ չապրեին: Ինչո±վ էր Ուտոպիան ապահովագրված բանվորական հեղափոխությունից: Չէ± որ այնտեղ ևս գիտնականներն ու արվեստագետներն առանձնացված էին հասարակ մարդկանցից:
Պատահական չէ, որ այս աշխատությունից հետո բառարաններ մտած «ուտոպիա» բառը նշանակում է գոյություն չունեցող երկիր: Նման հասարակությունն անհնար է բանականություն ունեցող մարդկանց պարագայում, քանի որ ավելի շատ ուտելու, ավելի հարմարավետ անկողնում քնելու բնազդը միշտ էլ գերակշռել է համայնքի հավասարության գիտակցությունից:


0 Մեկնաբանություններ:

Post a Comment