Thursday, 7 December 2017

Հանդիպում «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ

Այսօր` դեկտեմբերի 7-ին, կրթահամալիր էին այցելել «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության աշխատակիցները։ Նրանք կրթահամալիրի սովորողների համար ապահովագրության մասին դասընթաց վարեցին։ Բացման խոսքով հանդես եկավ Վահագն Կոզմոյանը, ով նշեց գումար աշխատելու 4 աղբյուրների մասին` բիզնես, անհատ ձեռներեցություն, ծառայուն և ներդրում:
Պարոն Կոզմոյանի կողմից առանձնակի ուշադրության արժանացավ անհատ ձեռներեցության միջոցով գումար աշխատելու եղանակը: Նա նշեց, որ զարգացած հասարակություններում գերակշռող դիրք է գրավվում անհատ ձեռներեցությամբ զբաղվողների թիվն ու առանձնացրեց մեր կրթահամալիրը այլ կրթական հաստատություններից, քանի որ ի տարբերություն այլոց, մեր մոտ նաև ուսուցանվում են` ոսկերչություն, կավեգործություն և այլ մասնագիտություններ, որոնց մասնագետները կարող են դառնալ անհատ ձեռներեց և գումար վաստակեն,Դասընթացի երկրորդ փուլում անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում տրվում էին ապահովագրությանը վերաբերող տրամաբանական հարցեր և մենք ակտիվ մասնակցություն էինք ունենում դրանում: Պարզվեց, որ ի տարբերություն տարածված կարծիքների, ապահովագրություն հասկացությունը այդքան էլ նոր երևույթ չէ և արդեն 3000 տարուց ավելի է, ինչ մարդիկ զբաղվում են ապահովագրությամբ: Հետաքրքիր էր, որ ապահովագրության արժեքի վերաբերյալ սովորողների պատկերացումները այդքան էլ չէին համապասխանում իրականությանը և գումարային տեսանյունից զիջում էին սովորողների նախօրոք նշած գումարներին: Վերջում հայտարարվեց, որ ցանկացող սովորողները կարող են հայտագրվել կրթահամալիրում նոր բացվող թիմին, որը կուսումնասիրի ապահովագրության ոլորտը: Իմ կարծիքով սա շատ լավ հնարավորություն է հատկապես մասնագիտությունը դեռ չընտրած սովորողների համար, որոնք կարող են բազում գիտելիքներ ստանալ շուկայում մեծ փորձ ունեցող մասնագետներից:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment