Sunday, 10 December 2017

Դատավարություն. վերլուծություն

<<Դատավորություն>> անվանմամբ ստեղծագործություն, որտեղ տեղի չի ունենում դատավարություն: Մի բան, որն այնքա˜ն նման է Ֆրանց Կաֆկային:
Օգտագործելով Շեքսպիրի <<Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ` սոսկ դերասաններ>> փիլիսոփայությունը` գլխավոր հերոսը մի քանի դրվագում նշում է, որ իրեն շրջապատող աշխարհը կեղծ է: Կեղծ ոչ թե ֆիզիկական տեսանկյունից, այլ մարդկանց կարծիքների և աշխարհհայացքի: Կն օտար է այդ կեղծ հասարակությանը, այդ իսկ պատճառով միայն նա է, որ չգիտի, թե որն է նրա մեղավորությունը: Արդյո±ք տարբերվող մարդիկ չեն հայտնվում նույն իրավիճակում: Մի պահ մոռանանք, որ վերջում նրան սպանում են: Մարդիկ բարոյական արժեքների հիման վրա մեղադրում են իրար առանց ինչ-որ պատճառի: Գործողությունը այստեղ, ինչպես նաև այլ տգետ հասարակություններում, մղվում է երկրորդական պլան և առաջ են գալիս մարդկային կարծիքները: Յուրաքանչյուրը, ով խոսել գիտի, կարող է ասել ամեն ինչ, քանի որ նրա լեզուն ունի տառեր արտասանելու ճկունությունը, սակայն հերիք է մեկը ասի ինչ-որ մի բան, որը հակասում է տարածված կարծիքին, որը մեծամասնության կարծիքը չէ, ու միանգամից դատապարտվում է: Հայաստանում նման մարդկանց կոչում են դավաճաններ, Կաֆկան նման մարդկանցից մեկի մասին գրեց իր <<դատավարություն>> ստեղծագործությունը: Միգուցե Կն հենց Կաֆկան էր և իր ազգանվան առաջին տառը օգտագործելով Կաֆկան ուզում էր ցույց տալ, որ նման մի օտարական նաև ինքն է: Հետաքրքիր է, որ Կաֆկայի հերոսը չսպանվեց, մինչև ինքն արդեն չեր հոգնել կյանքից:Նա սպանվեց, երբ արդեն հոգնել էր տարբեր լինելուց և փորձում էր անել ամեն ինչ ևս մեկ անգամ հասարակության մասը դառնալու: Սակայն մարդկանց չեն ներում, ու նա հասկացավ այդ ամենը:
Վերջը ասոցացվում է կրոնում` տաճարի մեջ; Հոգևորականի բերած օրինակն էլ փաստում է. «Միևնույն բանի ճիշտ և սխալ ըմբռնումը լրիվ չեն բացառում իրար»: Կրոնն էլ մի դատարան էր, և դրախտ մտնել ցանկացող այրը ոչնչով չէր տարբերվում Կից: Նրանք երկուսն էլ վախենում էին վճռական քայլն անել պահանջել իրենց իրավունքները; Ինչպես այրը` դարպասներն անցնելու ամենաարժանի մարդն էր վախենում դա խոստովանել, այնպես էլ Կն ամենից արդար մարդը իր դատավարությունից, քանի որ այն ձգձգվում էր: Վերջը, ինչպես և կոչվում է ստեղծագործության վերջին գլուխը, նման էր հենց ծերունի այրի վերջին: <<Շան նման>> նա սպանվեց` դերասանի կերպարին արժանի կատարածուների կողմից:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment