Friday, 15 December 2017

ՀԺԿ նախընտրական ծրագիր(պատկերացնենք)

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հանուն ՀՀ քաղաքացու

Ժողովրդավարական պետություն

Գիտակից հասարակություն

Հայաստանի Ժողովրդի Կուսակցություն

2017

Հայաստանի Ժողովրդի Կուսակցությունը՝
իբրև ժողովրդավարական, սոցիալիստական և իրավական կուսակցություն, պայքարում է հանուն ՀՀ քաղաքացու և Հայաստանի հասարակության տնտեսական, մտավոր, քաղաքական, մշակութային իրավունքների և դրանց պաշտպանության համար։Մենք ունենք գաղքփարներ, որոնք բավարարում են մեր ժողովրդի արժեքային համակարգին, ինչն է՝ ազատություն, արդարություն և իրավականություն։ Լինելով երիտասարդ ուժ՝ երիտասարդ անդամներով, մենք ունենք նաև այն վստահությունը, որ հենց մեր համար ընդունելի համարվող մեթոդներով է հնարավոր հասնել զարգացած պետության մոդելին։
ՀԺԿ-ի համար բարձրագույն են մարդը և նրա իրավունքները։ Դրա հետ մեկտեդ ենթադրվում է, որ լավ պետություն ունենալու համար պետք են այն կերտող լավ և ակտիվ քաղաքացիներ։ Հայրենասիրությունը, ինչը ինքդ քո գործը բարեխիղճ անելն է, ՀԺԿ-ի համար հանդիսանում է մեր երկրի զարգացման միակ հնարավորությունը։ Այս ամենի համար պետք են գիտակից հասարակություն և այդ հասարակության ինքնաարտահայտման համար նպաստավոր միջոցներ, որը կարող է գոյություն ունենալ միայն լեգիտիմ իշխանության պայմաններում։ք
Մեր ծրագիրն ուղղված է մեր երկրի ներկային, իսկ նրա կրողներն են ներկայիս և հաջորդ սերունդները։
ՀԺԿ-ի բարձրագույն նպատակն է հանել Հայաստանը այս նոխկալի վիճակից, թե՜ տնտեսապես և թե՜ գաղափարապես։
Մեր շարքերին դասվող երիտասարդների մեծամասնությունը մաս է կազմել ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և եղել է փաստացի ընդիմություն՝ կազմակերպելով և մասնակցելով ցույցերի։
ՀԺԿ-ի անդամների մասնակցությամբ երկրում բացառվել է յուրաքանչյուր որոշում առանց ճնշման ընդունելը։ Մեր անդամները միշտ էլ եղել են Հայաստանի ընդիմադիր գործունեության կիզակետում և չենք թողել, որ մեր կարծիքները անտեսվեն։
Մենք մեծ մասնակցություն ենք ունեցել նաև 2015 թ.-ի հանրաքվեին և մաս ենք կազմել «Ո՜չ»-ի ճամբարին։ Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ մենք խոստանում ենք օրակարգ մցնել նոր կառավարման համակարգի անցնելը։ Մենք ցանկանում ենք հետևել Շվեցարիայի օրինակին և՝ դառնալով նախագահական հանրապետություն միաժամանակ ապահովել ժողովրդավարություն. նոր նախագահը կընտրվի մեկ տարի ժամկետով և նույն մարդը իրավունք չի ունենա կառավարել ավելի քան երկու տարի։ Այս եղանակով կբացառվի մի անձի հավերժ իշխանությունը, որի համար նպաստավոր պայմաններ ստեղծեց 2015 թ.-ին ընդունված սահմանադրությունը։
Հայաստանի քաղաքացին ՀԺԿ-ին տված իր քվեով երաշխավորելու է Հայաստանի վերադարձը բնականոն զարգացման ուղիներ։
Միայն այս ճանապարհով է հնարավոր վերացնել ժողովրդի՝ տարիներով կուտակված արդարացի դժգոհության պատճառները, հանել երկիրը տեղապտույտից և փոխադրել կայուն զարգացման հուն:
Մեզ ընտրելով գնում ես մի ուղությամբ, որը քեզ տալիս է անհատականություններով լի Ազգային Ժողովը, որը օգտագործում է իր լիազորություններ ինչպես հարկն է։


Սիրելի հայրենակից,
առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:
Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք միակ ուժն ենք, որը առաջնորդվում է ըստ հասարակական շահերի և պահանջում է այդ հասարակությունից, որ նա մասնակցություն ունենա քաղաքական պրոցեսներին։ Եթե մենք իշխանության գանք, կերազենք, որ մեր յուրաքանչյուր սխալ որոշման դեմ մարդիկ դուրս գան փողոց և քաղաքակիրթ ձևով արտահայտեն իրենց կարծիքը՝ ինչպես մենք ենք մինչև հիմա արել։ Մենք ի տարբերություն այլ քաղաքական ուժերի ամբողջատիրական չենք և ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք ժողովրդից մեզ հետ համագործակցել, նշել մեր սխալների մասին։
Այս ամենի հետ մեկտեղ մենք ունենք գաղափարական սկզբունքներ, որոնց երբեք չենք դավաճանի։ Մենք երբեք մաս չենք կազմի մի քաղաքական ուժի, որը իրավական չէ, քանի որ հասկանում ենք՝այդպես դուք նրանց ջրաղացին ջուր եք լցնում։
Մեր կուսակցության անդամները ժամանակին հրաժարվել են մաս կազմել իշխանական այս թունավոր համակարգին, սակայն նույնիսկ այս պարագայում նրանք հասել են մասնագիտական բարձունքների։ Մենք ունենք գիտնականներ, դիվանագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, տնտեսագետներ, որոնք բոլորն էլ կանեն ամեն ինչ իրենց և բոլորիս ապագա երկիրը լավը տեսնելու համար։
Սա նոր սերունդն է, որը չի արտագաղթելու և կռվելու ոչ միայն պատերազմի դաշտում և օրհասական պահին, այլ ամեն օր հանուն ավելի բարեկեցիկ և արժանավետ կյանքի։
Վստահե´ք ՀԺԿ-ին, ապրիլի 2-ին քվեարկե´ք ՀԺԿ-ի  օգտին, և մենք ԱՆԿԱԽ, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:
Այս երիտասարդ կուսակցությունը չէր լինի, եթե մենք չհավատայինք, որ զարգացած, խաղաղ և գիտակից հասարակությունով Հայաստանը իրագործեկի է։
Խաղաղությունը և ամբողջ աշխարհի հետ համագործակցությունը մեկ այլ պայման են մեր երկրի զարգացման համար։ Լեռնային Ղարքբաղի հիմնախնդիրը պետք է հնարավորինս շուտ լուծվի, նույնիսկ զիջումների դեպքում: Սակայն սրա համար պետք է, որ Հայաստանը նախևառաջ ուժեղ դիրքից հանդես գա, թե՜ տնտեսապես և թե՜ գաղափարապես։ Այսպիսով մեր կոչը հետևյալն է՝
Եղե՜ք հայրենասեր հայրենի հողը շենացնելով և Հայաստանում ապրելով, այլապես խոսքով հայրենասեր կարող են բոլորը լինել, բայց հայրենիք փոխել։

Սիրելի հայրենակից,
վստահելով ՀԺԿ-ին՝ դու քվեարկում ես կայուն զարգացման, պահանջատեր հասարակության, հզոր պետության և ազատ քաղաքացու օգտին:

ՄԱՐԴԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի հիմնադրման տարիներից մինչև օրս, ապօրինի կերպով օտարվել է պետական հարստության մի զգալի մաս: 1990ականներին ապօրինի կերպով հարստացած ձեռներեցները կազմում են գործող մենաշնորհները, որոնք քայքայում են ՀՀ տնտեսությունը և հասարակ քաղաքացու կյանքը հասցնում ծանրագույն վիճակի: Այս երևույթը տնտեսական լիբերալիզմի խախտում է և սրանից ենթադրվում է, որ նման պայմաններում փոքր և միջին բիզնեսի աճը բացառվում է:
Ձևավորված կլանային համակարգի արդյունքում մեծանում է հասրակական խմբերի միջև ֆինանսական ճեղքը: Հայաստանում չկա միջին խավը, իսկ աղքատների թիվը հասնում է մոտ 70 տոկոսի: Սա իշխանությունների թույլ լինելու արդյունքն է: Չէ, որ այդ կլանի վրա է հիմված ներկայիս իշխանությունը:
Օլիգարխները աշխատողներին վերաբերում են ինչպես ճորտեր, իսկ նրանց տրվող չնչին աշխատավարձը բավարար չէ կենսական կարիքներն ապահովելու համար:


Մենք առաջարկում ենք.

Իրավական ճանապարհով պարտադրել ձեռնարկատերերին պատճառաբանել իրենց անցյալի ծախսերը և եկամուտները: Ապօրինի հարստացման դեպքում վերացնել անմեղության կանխավարկածը, Սինգապուրի օրինակով, այնպես որ ձեռնարկատերը պետք է ապացուցի իր անմեղությունը:
Դառնալ իրական սոցիալական պետություն` մեծացնելով նպաստների չափ բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկ քաղաքացիների համար:
Հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրավունքը:
Ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա անհրաժեշտ դեղորայք և բուժօգնություն ստանալու հնարավորություն: Ամսեկան 60000-ից քիչ եկամուտ ունեցող քաղաքացիների փոխարեն ապահովագրության գումարը վճարում է պետությունը:
Օգնել ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը:
Նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը: Նոր ձևավորված ընտանիքներին 5 տարի տրամադրելով նպաստներ: Յուրաքանչյուր երեխայի համար ևս սահմանել նպաստ մինչև նրա չափահաս դառնալը:
Խթանել գիտությունը բարձրացնելով գիտական գործունեությամբ զբաղվողների աշխատավարձերը:


ԲԻԶՆԵՍԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Մենաշնորհի և իրավական պետության բացակայության արդյունքում բիզնեսմենները և ներդրողները խուսափում են Հայաստանում բիզնես սկսելուց: Մենաշնորհի արդյունքում գործարար շրջանառության սովորույթը դառնում է մի կողմի մյուսին պարտադրանք: Հաճախ մենաշնորհը հաղթահարել ցանկացող կազմակերպությունների դեմ կիրառվում են ոչ իրավակն միջոցները, իսկ կոռուպցիայի արդյունքում առաջացած ստվերը մեծ սպառնալիք է պետության համար:

Մենք առաջարկում ենք.

Առանձնացնել գործող մենաշնորհի ոլորտները և մեծ կազմակերպություններից գնել դրանց բաժնետոմսերը` դրանք պետականացնելով: Այնուհետև պետականացված ընկերությունների միջոցները դրվում են աճուռդի օտարերկրյա ներդրողների համար: Մի մեծ կազմակերպությունը վերածվում է 3-4 միջին կազմակերպությունների, որոնք իրարից անկախ են և գտնվում են տնտեսական մրցակցության մեջ:
Նորարարական բիզնեսներն և ծառայություններն առաջնային են ներկայիս միջազգային շուկայում: Պետք է աջակցել start-upերին և դրանց համար ստեղծել պետական հիմնադրամներ:
Ազդեցություն ունենալ երկրի բնական ռեսուրսների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների վրա: Արգելել արտահանել ընդհանուր եկամտի 5%-ը գերազանցող հումքը. Խրախուսել վերջնական արտադրանքի ստեղծումը:
Միևնույն ժամանակ պետք է սատարել հայրենական արտադրողին: Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար սահմանել վարկային նոր քաղաքականություն նոր բիզնեսի համար, որը չի հարկվում իր գործունեության առաջին երկու տարում:

Երաշխավորելով ազատ մուտքը շուկա:
Վերացնել ստվերը:
Թեթևացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պետք է ուղղված լինեն միայն անբարեխիղճ տնտեսվարողների դեմ և չպետք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկությունների գլխին:


ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Ինչպես արդեն նշվեց` մեր կուսակցությունը դեմ է 2015 թվականին ընդունված սահմանադրությանը և կողմ է նախագահական հանրապետություն տեսնելու, որտեղ նոր նախագահ է ընտրվում ամեն տարի և նա չի կարող երեք անընդմեջ շրջան կառավարել: Սակայն սա միակ փոփոխությունը չէ, որը նախատեսվում է: Խոշոր բիզնեսմենները ենթարկվում են լուրջ ստուգման և կոռուպցիայի հարցով վերացվում է անմեղության կանխավարկածը: Բացվում են նաև պետական արտադրություններ` մենաշնորհը ցանկացած դեպքում բացառելու նպատակով:


Մենք առաջարկում ենք.

Այս ամենը իրականացնելու համար պարտադիր է, որ պետական մարմինների գործունեությունը լինի հրապարակային և թափանցիկ: Պետական մարմինների ապօրինի որոշումների համար վնասը փոխատուցվում է պաշտոնատար անձանց անձնական միջոցներով, որքան հնարավոր է:
Տեղական ինքնակառավարման մարմինները ֆիննանսավորվում են` ըստ նրանց բնակչության թվի և իրավունք ունեն այդ գումարը հասարակական տարբեր խնդիրներ լուծելու վրա ծախսել: Օրինակ` Շիրակի մարզը կարող է իր մեկ տարվա միջոցների մեծ մասը ուղղել Սպիտակի երկրաշարժի արդյունքում անօթևան մնացածներին բնակարան տրամադրելու համար:
Ներդնել հանրային ծառայողների ու նրանց ընտանիքների արժանավայել կենսամակարդակ երաշխավորող վարձատրության համակարգ: Վարձատրությունը պետք է բավարար լինի, որպեսզի հանրային ծառայողը չփորձի եկամտի այլ աղբյուրներ փնտրել՝ հաճախ չարաշահելով իր պաշտոնական դիրքը: Ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին:


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրապետությունը պետք է լինի Սահմանադրության առաջին հոդվածին համապատասխան պետություն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական: Այս ամենը ապահովվելու համար պետք է ներքին զարգացում, որն անհնար է առանց արտաքին կայուն քաղաքականության: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով և մենք պետք է հասկանանք, որ պետության գոյատևման համար պետք չէ ընկնել պաթետիկ արժեքների հետևից և աշխարհն ընկալել տրամաբանության և իրավունքի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ՀԺԿ-ն կարծում է, որ Լեռնային Ղարբաղի հիմնախնդրի լուծումը հրատապ է և այն պետք է տեղի ունենա փողզիջումների ճանապարով: Սա գիտակցելով պետք է պետության հզորություն` ռազմավարապես և տնտեսապես, որոնք ածանցյալ են իրար: Պետք է նաև գիտակցել, որ թե° ղարաբաղյան և թե° ապրիլյան պատերազմներում Հայաստանի սահմանները պաշտպանել է ոչ ոք, բացի ՀՀ պաշտպանության բանակից: Այսպիսով Ղարաբաղյան խնդիրը լուծելու համար պետք է լինել դառնալ հզոր պետություն` պահպանելով բանակցություններ վարելու պատրաստակամությունը: Ո°չ ՀԱՊԿ-ը ո°չ ՆԱՏՈ-ն դեր չունեն այս կոնֆլիկտի լուծման մեջ այս կոնֆլիկտը ունի երկու հիմնական կողմ` Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը, իսկ Հայաստանը հանդիսանում է երրորդ կողմ միայն: Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հանրաքվեի միջոցով, որին մասնակցելու են նաև պատերազմի արդյունքում երկրից հեռացած մարդիկ:
Հայաստանը պետք է լինի դե ֆակտո անկախ պետություն, որի համար պետք է, որ երկիրը ունենա հարգանք սեփական ինքնիշխանության հանդեպ: Մեզ պետք չեն պայմանագրեր, որոնք մեզ ոչինչ չեն տալու: ՀԺԿ-ի ընտրվելու դեպքում Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից, քանի որ մեր երկրին ազդեցության գոտի լինելուց բացի, ոչինչ չի տալիս: 


Հարևանների հետ պետք է լինեն բարեկամական հարաբերություններ: Այժմ մենք ունենք փակ սահման մեր արևմտյան և արևելյան հարևանների հետ: Ադրբեջանի հետ բաց սահման ունենալուց առաջ պետք է Ղարաբաղյան խնդրի լուծում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, իսկ 2008 թվականին հայ-թուրքական սահմանը չբացվեց հենց Ղարաբաղի իրավիճակի պատճառով: Ահա ևս մի պատճառ Ղարաբաղյան խնդիրը շուտափույթ լուծելու համար:


* * *

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք հավատում ենք, որ նոր սերունդը կպայքարի հանուն մեր երազած Հայաստանի համար և կլինի գիտակից այն իրագործելիս:

Հայաստամի Ժողովրդի Կուսակցությունը ունի կամք և վճռականություն՝ առաջնորդելու մեր ժողովրդի երթը դեպի Ազատ, Արդար և Բարեկեցիկ հասարակություն: Մենք հավատում ենք, որ հենց քաղաքացին է երկրի կերտողը և տերը և հենց քաղաքացու կամքն է, որ պետք է իրականացվի: Սա է Հզոր պետություն կերտելու գրավականը: Մենք վճռական ենք: Մեզ անհրաժեշտ է Ձեր քվեն ու վստահությունը:

Վստահե´ք ՀԺԿ-ին, ապրիլի 2-ին քվեարկե´ք ՀԺԿ-ի օգտին, և մենք կունենանք այն պետությունը, որի համար պայքարել ենք հարյուրավոր տարիներ:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment