Monday, 18 December 2017

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով. առաջադրանքներ


Առաջադրանքներ
Որքանո՞վ է արդարացված Հայաստանում նոր աղբավայրի կառուցումը
Իմ կարծիքով նոր աղբավայրի կառուցումը լիովին արդարացված է, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս Նուբարաշենի աղբավայրի գերծանրաբեռնվածությունը։ Նուբարաշենի աղբավայրը, որը կառուցվել է 1960-ական թվականներին, արդեն լիքն է 6-8 միլիոն տոննա աղբով, իսկ այնտեղ թափվող տարեկան աղբը կազմում է շուրջ 300-360 հազար տոննա։ Նոր աղբավայրի կառուցումը նաև 300 տոննայով կկրճատի մեթան գազի արտանետումը։
Նշել աղբի վերամշակման եղանակներ
Միջին վիճակագրական աղբի վերածված թղթի 30%-ը մաքուր է` այսինքն դրա վրա ոչինչ գրված չէ: Վերամշակելով թուղթ դառնում է նոր օգտագործման ենթական թուղթ: Արդյունքում շատ ծառեր չեն կտրվում և պահպանվում է բնության ներդաշնակությունը:
Բերել աղբ վերամշակող երկրների օրինակներ,նշել եղանակները
Նախևառաջ կապիտալիստական երկրներում, ինչպես Հայաստանի Հանրապետությունն է, աղմի վերամշակմամբ զբաղվում են ոչ թե պետական մարմինները, այլ առանձին կազմակերպություններ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում «Waste Management»-ը՝ պետության աղբ վերամշակող ամենամեծ կազմակերպությունը։ Սան Ֆրանցիսկոյում Տարեվերջյա հաշվետվության ներկայացման ժամանակ կազմակերպության գործադիր տնօրեն Դևիդ Շտայները նշեց, որ 5 տարի առաջ կազմակերպությունը տարեկան մոտ 6 միլլիոն տոննա աղբ էր վերամշակում։ Այն նպատակ էր դրել 2020 թվականին արդեն 20 միլիոն տոննա աղբ վերամշակած լինել և տեխնոլոգիաների մեջ 100 միլլիոն դոլլարի ներդրում էր արել։ Անցած տարի կազմակերպությունը վերամշակել է 12 տոննա մատերիալ։ Կազմակերպությունը նույնիսկ օգնել է «Toyota»-ին և «General Motors»-ին՝ վերամշակելով նրանց մեքենաների պլաստիկ մատերիալը այն վառելիքի վերածելով։ Չնայած այս խոստումնալից թվերին աղբի վերամշակումը ֆինանսական տեսանկյունից շահավետ չէ։ Կազմակերպությունը վերջին 1.5 տարում բավականին շատ գումար է կորցրել։ Մինչև այդ էլ կազմակերպությունը սնանկ չէր միայն նոր ներդրումների արդյունքում։ 100 միլլիոն դոլլարի ներդրումը չարդարացրեց իրեն։ Աղբի վերամշակման ընթացքում առավել դժվար է աղբի առանձնացումը՝ ըստ տեսակների։ Այդ ամենը հաշվի առնելով որոշ երկրներում, օրինակ՝ Սինգապուրում կան աղբամանների մի քանի տեսակներ։ Չզարմանաք եթե Սինգապուրում քայլելիս փողոցում տեսնեք երեք իրար կողքի աղբաման, որոնք առանձնացնում են ապակե, պլասմաս, թղթե աղբը։
Գրել էսսե՝ «Աղբը» վերնագրով(մոտեցումները կարող են լինել ամենատարբեր՝ խորհուրդ, հումորային,կամ Երևանն ու Հայաստանը աղբի մեջ,այլ…)

Աղբյուրներ`
https://www.epa.gov/recycle/how-do-i-recycle-common-recyclables
https://www.smartcitiesdive.com/ex/sustainablecitiescollective/friday-fun-how-create-tomorrow-s-green-cities-today-s-garbage/1050616/
https://www.forbes.com/forbes/welcome/?toURL=https://www.forbes.com/sites/michaelkanellos/2013/11/12/profits-become-elusive-in-recycling/&refURL=https://l.facebook.com/&referrer=https://l.facebook.com/
http://www.armecofront.net/lrahos/recycling-is-a-must/
http://www.armecofront.net/lrahos/21-century-and-landfills-built-with-loans/


0 Մեկնաբանություններ:

Post a Comment