Thursday, 30 November 2017

Ֆաշիզմ. Իտալիա


Ֆաշիզմը ամբողջատիրական շարժում է ձևավորված Իտալիայում 1919 թվականին, սակայն այս գաղափարախոսությունը հանդիպում է նաև այլ ժողովուրդների մոտ: Իտալիայում շարժման հիմնադիրն էր Բենիտո Մուսոլինին, ով էլ հանդիսանում էր Ֆաշիստական կուսակցության նախագահը: Կուսակցությունը բավականին արագ ստացավ ժողովրդի հավանությունը և արդեն 1922 թվականին Ֆաշիստական կուսակցությունը դարձավ իշխող քաղաքական ուժ: Ֆաշիզմի տարածումը և ժողովրդի կողմից հավանություն ստանալը բացի Մուսոլինիի շովինիստական ճառերից, ուներ նաև ավելի նուրբ և ազդեցիկ պատճառներ: Ինչպես յուրաքանչյուր շարժում` ֆաշիզմը ևս սկզբնական փուլում չուներ շատ հետևորդներ, և նրա լսարանը սահմանափակվում էր հիմնականում երիտասարդությունով: Սակայն իրադրությունը 180 աստիճանով փոխվեց, երբ Մուսոլինիին սկսեցին աջակցել Իտալիայի երբեմնի խոշոր արդյունաբերողները: Չէ, որ առաջին համաշխարհայինի արդյունքում կոմունիստական դարձած Իտալիայում նրանք տեղ չունեին, և հենց մեծ ամբոխներ միավորող շովինիզմ էր իշխանության վերականգման միակ միջոցը: Խոսքերը, որոնք հիմարություն կթվային զարգացած հասարակությունում, դառնում են ազգային գաղափարախոսություն: Միջին վիճակագրական իտալացին սկսում է հավատալ, որ Հռոմի կայսրության վերականգնումը հնարավոր է և այդ օրը այդքան էլ հեռու չէ:
Համատարած գաղափարախոսությունը հիմնվում է օտարի հանդեպ ատելության վրա: Չնայած այս ամենին ֆաշիստական Իտալիան պարունակում էր իրեն վասալեցրած պետությունների որոշ մշակութային տարրեր: Օրինակ`մանկապարտեզից սկսած պարտադիր սև համազգեստով շքերթները նմանեցվում են ԽՍՀՄ-ի պիոներական միջոցառումներին:
Ազգային կրքով տարված հասարակությանը անհնար է պահել խաղաղության մեջ երկար ժամանակ: Նման հասարակության համար խաղաղությունը ուղղակի պատերազմի նախապատրաստման փուլն է և այդ փուլը երկար չի կարող ձգձգվել, այլապես կկորցնես իշխանությունդ: Հենց այս սկզբունքով Ֆաշիստական կուսակցությունը եկավ իշխանության` ընդեմ Իտալիան վասալացրած պետությունների, նրանց գաղափարների` մարդու իրավունքների, կոմունիզմի, անարխիզմի, անհատական ազատությունների և լիբերալիզմի:
Միգուցե սրանից էլ վախենալով Մուսոլինին, դաշինք կնքելով Գերմանիայի հետ, սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Ի սկզբանե ֆաշիզմն Իտալիայում չէր պարունակում ռասիստական տարրեր: Միայն 1935 թվականին է ընդունվում ռասիստական օրենսդրություն, որն արգելում էր աֆրիկացիների հետ ամուսնությունը: Դժվար է ասել, թե արդյոք սա պարտադրված էր Մուսոլինիի կողմից Իտալացիներին, թե` հակառակը: Ոչ ոք չի կարող հերքել, որ եվրոպական երկրների մեջ ներկայումս ամենառասիստական հասարակությունը Իտալական հասարակությունն է: 1938 թվականին ընդունված հակասեմիթական օրենսդրություննել ընդունվեց Հիտլերի հետ դաշինքի ճնշման տակ:

Ֆաշիզմի, ինչպես նաև յուրաքանչյուր շովինիզմի վրա հիմնված գաղափարախոսության վերջաբանը միշտ այսպես է լինում: Պարտադիր չէ, այն կոչել լավ կամ վատ: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment