Tuesday, 7 November 2017

Գետ Ազատ

Ազատ գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան հատվածի 3000-3200 մ բարձրություններից։ Գետը հոսում է Արարատի և Կոտայքի մարզերում։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող հովտով։ Վերին հոսանքի նշված հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք, իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր վտակը։ Զովաշեն գյուղի մոտ Ազատ գետի վրա կառուցված է Ազատի ջրամբարը և ՀԷԿը։ Գետը 21 տոկոսով սնուցվում է ձյան հալուցքից։ ՀԷԿ-ի գործունեության արդյունքում առաջանում է խնդիր հալուցքի։ Դրա պատճառով ձմռանը կարող է նվազել գետի ջրի քանակը, իսկ ամռանը գետը կարող է վարարել։ Գետի ջուրը նաև օգտագործվում է ոռոգման նպատակներով, սակայն ինչպես փորձագիտությունները ցույց տվեցին` գետի ջրի քանակը բավարար չէ, որպեսզի և' օգտագործվի ոռոգման նպատակներով և' կարողանա պահպանել բավարար էկոլոգիական կայունություն: Ջրի ոչ բավարար քանակը կխախտի Հայաստանի ամենամաքուր գետերից մեկի ինքնամաքրման ընթացքը: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment