Tuesday, 24 October 2017

Փարիզի աստվածամոր տաճար

Փարիզի աստվածամոր տաճարը Ֆրանսիայի` զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող կրոնական կառույցն է:
Այն գտնվում է Սիտե կղզու կենտրոնում և քաղաքի պատմական կենտրոնն է: Շինարարությունը սկսվել է 1163 թվականին: Ըստ պատմության` նրա առաջին քարը դրել է Ալեքսանդր III պապը, իսկ շինարարությունը ավարտվել է Լուի VII թագավորի օրոք: Տաճարը կառուցվել է 4 մեծ էտապով XII-XVIII դարերում: Այն ճարտարապետական շատ ազդեցիկ կառույց է 130 մետր երկարությամբ, 49 մետր լայնությամբ և աշտարակների 69 մետր բարձրությամբ: Այն ունի երգչախմբերի երգելու համար նախատեսված 5 հարթակ: Կառույցի ներքին տեսքը նույնքան հիասքանչ է` 43 մետր բարձրությամբ: Տարեկան աստվածամոր տաճար են այցելում միլիոնավոր զբոսաշրջիկներ:


Աղբյուրը` http://monumentsdeparis.net/notre-dame-de-paris

0 Մեկնաբանություններ:

Post a Comment