Thursday, 19 October 2017

Գետը քաղաքում

Առանձնացնել՝
  • Սևանա լիճ թափվող բոլոր գետերը,բնութագրել, գրել էկոլոգիական վիճակի մասին
 Մասրիկ գետի երկարությունը 45 կմ է, ջրհավաք ավազանը` 685 կմ2: Ջրի բազմամյա միջին տարեկան ծախսը 3,97 մ3/վ է, հոսքը` 125 մլն. մ3: Համաձայն Ռոմանենկոյի մակերևութային ջրի որակի էկոլոգասանիտարական գնահատման գետաբերանի հատվածի ջրերը դասվում են` «թույլ աղտոտվածից» «ուժեղ աղտոտված» կարգի: Մասրիկ գետի գետաբերանում ըստ թվաքանակի և կենսազանգվածի գերակշռել են կողալողերը` (Gammaridae) (282 առնձ./մ2, 4.84 գ/մ2): Գետի այս հատվածում ոչ հարուստ տեսակային բազմազանության արդյունքում ջրի որակը գնահատվել էոչ բարձր”:

Վարդենիսը գետ է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական մասի հյուսիսային լանջերից՝ 3215 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 116 կմ²։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Համաձայն Ռոմանենկոյի մակերևութային ջրի որակի էկոլոգասանիտարական գնահատման, գետաբերանի ջրերը դասվում են «թույլ աղտոտվածից» «չափավոր աղ- տոտված» կարգի



Գավառագետը գետ է Գեղարքունիքի մարզում՝Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հյուսիսային լանջից, 3050 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Երկարությունը 50 կմ է, ջրահավաք ավազանը` 480 կմ²։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 3, 82 մ³/վ, առավելագույնը՝ 72, 6 մ³/վ, հոսքը՝ 120, 6 միլիոն մ³։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով

  • վերջին եռամսյակում Սևանա լճի բնապահպանությանը վերաբերվող 3 էկոլուր
https://armeniasputnik.am/armenia/20170926/8801526/armenia-sevan-lij--jur.html
http://www.aravot.am/2017/08/06/901198/

  1. Ամուլսարի հանքի շահագործումն ու բնապահպանական հետևանքները Սևանա լճի էկոհամակարգի վրա
Ամուլսարի հանքավայրը գտնվում է Սեւանա լճի ջրհավաք ավազանում եւ դրա շահագործման արդյունքում աղտոտվելուն են ստորգետյան եւերգետնյա ջրերը, որոնք թափվում են Կեչուտի եւՍպանդարյանի ջրամբարներ,այնուհետ Սեւանա լիճ, վնասելու են Սեւանա լճի էկոհամակարգը: «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Սեւանա լճի ջրհավաք ավազան` տարածք, որի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչեւ Կեչուտի ջրամբար. Սեւանա լճի էկոհամակարգ` Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերը` նրանց միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունների ամբողջականությամբ»»:
2. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրրից ուսումնասիրել կետ 3-ը
3.Արհեստական ձկնաբուծարանների ազդեցությունը լճի վրա:
4. Հրազդան գետը, մարդու տնտեսական գործունեությունը ՀԷԿ-եր, աղտոտում, խնդիրներ:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment