Monday, 2 October 2017

Ամուլսար

1.ի՞նչ է ցիանիդը, վտանգները,առաջացնող հիվանդությունները
Ինչ է ցիանիդը-Նատրիումի ցիանիդը թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում մահաբեր է: Մարդու ում օրգանիզմ առնվազն 0,3 գրամ ցիանիդ է ներթափանցել կարող է ողջ մնալ լավագույն դեպքում 2-4 ժամ, իսկ թոքերի մեջ շնչառության միջոցով անցնելու դեպքում, ցիանիդը առաջացնում է գրեթե վայրկենական մահ` առավելագույնը մեկ րոպեի ընթացքում:
Վտանգներ- Ոսկու հանման այս եղանակիը պարունակում է լուրջ առաջնային և երկրորդային ռիսկեր, որոնք հաճախ անկառավարելի են և անվերահսկելի: Առաջնային ռիսկերի թվին են դասվում`
1.հրդեհները ցիանիդի պահեստներում
2.տեխնիկական կառույցների վթարները(այդ թվում՝ մարդու մասնակցությամբ)
3.բնական աղետները(նույնիսկ փոքր ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում ընդերք կարող են անցնել մեծ քանակությամբ թունավոր նյութեր)
4.թունավոր լուծույթների արտահոսքերը
Նույնիսկ վերջին քսան տարիների ընթացքում աշխարհի զարգացած մի քանի երկրներում ցիանիդի հետ անմիջական առնչություն ունեցող բազմաթիվ միջադեպեր ու վթարներ են տեղի ունեցել աղետալի հետևանքներով: Սա միայն հաստատում են այս պնդումները (Ռումինիա – 2000թ. – 2001, Ռուսաստան – 1998, 2009, 2012, Թուրքիա – 2011, Ճապոնիա – 2013, Մեքսիկա – 2014, ԱՄՆ, Կանադա և այլն): 
Երկրորդային ռիսկերերը ընդհանուր են և գործում են ոչ անմիջականորեն: Հանքից ոսկու առանձնացման ընթացքում ցիանիդի օգտագործումը նաև ցիանիդի հետ հարաբերությունների մեջ է դնում այլ նյութերի օրինակ` կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, բիսմութ, քրոմ, կապար, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, թելուր, բերիլիում, կադմիում, որոնք մնալով կորզաթափոնների մեջ՝ հետագայում կաղտոտեն, կվտանգեն ինչպես շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը, այնպես էլ էկոհամակարգերը: 
Բացի այդ Ամուլսարի շահագործման ընթացքում ցիանիդի օգտագործումը տալիս է նաև հետագա տնտեսական կորուստներ: 60 տոննա ոսկի արտահանելու դիմաց մենք ստանում ենք 100 մլն տոննա զանգվածով ծանր մետաղներով և թունավոր տարրերով հագեցած կորզաթափփոններ:
2.
նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում:
3.գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար:
2006 թվականի Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը ընդունել են որոշում ըստ որի` արգելում է մեկ տոննայում 10 գրամից ավել թույլ թթվային ցիանիդի պարունակություն ունեցող թափոնների տեղադրումը շրջակա միջավայր: 
 4.
ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը:
Ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսական կայունության համար կարևոր է ոսկու պաշարների արդյունավետ օգտագործումը: Ամուլսարի հանքավայրի դեպքում, որտեղ մեկ տոննային հասնում է մեկ գրամից պակաս ոսկի, աննպատակահարմար է ոչ միայն այն օգտագործելը, այլ նաև այն արտահանելը առանց վերջնական արտադրանք տալու: Հայաստանի ընդերքից հանված ոսկին չի դառնում վերջնական արտադրանք և արտահանվում է` որպես հումք: Սա ուղղակի միջոցների վատնում է, որի արդյունքում մեր պետությունը ո'չ ոսկի է ունենում, որը անհրաժեշտ պահին կարող է վաճառել ո'չ ունեցած միջոցներից կարողանում է առավելագույնը քաղել: Ամուլսարի ոսկու պաշարները բավականին քիչ են և առանձնապես մեծ ազդեցություն չեն ունենում ՀՀ պետ. Բյուջեի վրա, ինչպես օրինակ` Զանգեզուրի պղնձամոլիպդենային գործարանը: Այսպիսով այս հանքի շահագործումը առանձնապես շահավետ է միայն «Lidian» ընկերության համար : Lidian ընկերությունը 2016 թվականին 737 միլիոն դրամի հարկ է վճարել, որը նույնիսկ 2 միլիոն դոլարից է պակաս: Տարեկան 2 միլիոն դոլարի համար պարզ է, որ չի կարելի վտանգի ենթարկել Ջերմուկ քաղաքի մարդկանց բնակչությունը և Արփա գետի մաքրությունը, որը թափվում է Սևան

0 Մեկնաբանություններ:

Post a Comment