Sunday, 10 September 2017

Հոպոպ. վերլուծություն


Դժվար է ասելթե այս պատմվածքի մեջ ով էր ավելիմեղավոր՝ Զինագործ Ասատո՞ւրըթե՞ նրան շրջապատողաշխարհըՄի կողմից Ասատուրը շատ բացասական էներգիայով լցված անձնավորություն էր, սակայն արդյո՞ք շրջապատի մարդիկ ունեն իրավունք՝ խառնվելու նրա կյանքին:
Եկեք ուղղակի մի պահ մոռանանք, որ նա հարբեցող էր: Բաժակի կոտրվելը ուղղակի առիթ հանդիսացավ, որ նա վերջնականապես պոռթկա: Բոլորը ծաղրում էին նրան, և ինչպես ինքն է նշում, չէին թողնում, որ մարդը հանգիստ տուն գնա: Եվ այդ ամենը միայն այն բանի համար, որ նա հայհոյո՞ւմ էր: Դա ուղղակի ծիծաղելի է: Ավելին` մարդիկ նրան հեգնորեն այդ անունն էին տվել, քանի որ դժգոհ էր աշխարհից: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, որն ուներ մնացածից ուրիշ կարծիք, պարտադիր պետք է հալածվեր:  Դժվար է Ասատուրին մեղադրել, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ինքը ինչպես կվարվեր նման իրավիճակում: Միևնույն ժամանակ շատ մարդիկ ևս ունեն մականուն և ուղղակի հումորով են վերաբերվում դրան
Պետք է նաև անդրադառնալ նրա կնոջ կերպարին: Ոչ ոք չգիտի և չի էլ իմանա, թե ինչ էր նա անում Բագրատենց տանը: Ավելին` դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ իմանալով իր ամուսնու հոգեբանական վիճակը՝ փոխարենը նրան ձեռք մեկնելու և նրա աջակիցը լինելու, նա, ընդհակառակը, պարբերաբար նրա վերքերի վրա աղ էր լցնում:
Հոպոպին պետք չէ մեղադրել, այլ ուղղակի պետք է հասկանալ նրա կյանքի և մեզ շրջապատող մարդկանց մակարդակի ողբերգությունը:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment