Օտարերկրացի
ընկերս փնտրում էր մի երկիր, որը կայցելերը` որպես զբոսաշրջիկ: Ուզում էի հանդիպել
նրա հետ և այդ պատճառով նրան առաջարկեցի, որ այցելի Հայաստան` իմանալով, որ դժվար,
թե կարողանամ նրան ապահովվել շատ հետաքրքիր ժամանց:
Ամեն դեպքում հյուրս Հայաստանում
անցկացրեց երկու շաբաթ, և քանի որ անկեղծ մարդ էր, և գիտեր, որ իր ասածից չեմ նեղանա,
ասաց, որ կային բաներ, որոնք մեղմ ասած չբավարարեցին նրան: Արդարության համար նաև պետք
է նշեմ, որ նա շատ գոհ էր ՀՀ մուտքի վիզայի մատչելիությունից և ժողովրդի վերաբերմունքից:
Միգուցե սրա պատճառը տուրիստների սակավությունն է: Այսպիսով նա ՀՀ տուրիզմի զարգացման
մեջ տեսավ 3 խոշոր խնդիր:
Առաջին խնդիրը,
որը նա տեսավ, հյուրանոցների տեղակայումն էր: Նա եղել էր շատ երկրներում և ըստ նրա`
աշխարհի ոչ մի զարգացած կամ զարգացող զբոսաշրջություն ունեցող երկրում բարձր վարկանիշ
ունեցող հյուրանոցները այսքան աղմկոտ վայրերում չեն կառուցված: Նա նշեց, որ զբոսաշրջիկը,
որքան էլ լինի ակտիվ հանգստի սիրահար, երբեք կողմ չէ աղմուկին և ավելի է նախընտրում
մի փոքր վատ սպասարկում ունեցող հյուրանոցները հանգիստ պայմաններում, քան մի քանի աստղեր
պարունակող հյուրանոցը քաղաքի կենտրոնում: Հաճախ դու արթնանում ես մտքերով, որ քեզ
սպասվում է հետաքրքիր և բացահայտումներով լի օր, ապա դուրս ես գալիս հյուրանոցից և
բացարձակ հիասթափություն ես ապրում: Դրան գումարվում է Երևանի ճարտարապետական աններդաշնակությունը,
որը իջեցնում է Երևանի ազդեցիկ շինությունների կերպարը:
Հաջորդ խնդիրը,
որ նա նշեց, միջքաղաքային ճանապարհների ոչ բարվոք պայմաններն էին: Ըստ նրա` Հայաստանի
ամենատեսարժան վայրերը չեն գտնվում Երևանում, և Հայաստանի այցեքարտը դարերի պատմությունն
ու մշակույթն է: Հայաստանի տարածքում կան բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարներ և մի քանի
գոյատևած ամրոցներ: Հաճախ ճանապարհը նման տեսարժան վայրեր կարելի է անցնել միայն ամենագնաց
մեքենաներով:
Իսկ վերջին
խնդիրը, որին նա անդրադարձավ, Հայաստանի ոչ բարենպաստ քաղաքային սպասարկումն է: Փողոցներում
չկան հասարակական զուգարաններ, իսկ փողոցներում և այգիներում աղբարկղերի սակավ քանակը
անհարմարության մեջ է գցում երկրի միջավայրը չիմացող զբոսաշրջիկին: Նա չգիտի, թե արդյոք
նրան կտուգանեն, եթե աղբը թափի գետնին և չգիտի, թե ինչպես նրան կնդունեն մարդիկ, եթե
նա աղբը թափի փողոցում: Չկան նաև փողոցների անունների ցուցանակներ, իսկ որոշ տեղերում
անցումների բացակայությունը քաոսի մեջ է գցում զբոսաշրջիկին:
Անկեղծ կարծիքի
նշեց այն խնդիրները, որոնց պատճառով նա երբեք չի վերադառնա Հայաստան` որպես զբոսաշրջիկ:
0 Մեկնաբանություններ:
Post a Comment