Thursday, 25 May 2017

Երկու կյանք. թարգմանություն

Գլուխ մեկ
Երկու երիտասարդ կյանքեր
Մարտ, 1945թիվ։
-Մեգա՛ն, ինձ մի բաժակ թեյ չե՞ս բերի,- բղավեց Հարի Ջենքինսն իր փոքր խանութի դիմացից,- բեր ու արի՝ խոսենք:

-Ահա, խնդրեմ հայրիկ,- ասաց Մեգանը՝ նրան մի բաժակ թեյ տալով, և փորձեց ժպտալ:
Ամեն օր նույն բանն էր: Հենց որ Մեգանը տուն էր հասնում դպրոցից, հայրը նրանից թեյ էր խնդրում, այնուհետև ուզում էր ամեն ինչ իմանալ նրա օրվա մասին. ինչ էր արել դպրոցում,  արդյոք ուսուցիչները գոհ են նրա աշխատանքից, ում հետ է նա տուն գալիս: Մեգանը տասնվեց տարեկան էր և արդեն կուշտ էր այդ ամենից: Ինչո՞ւ պետք է հայրը այդքան հետաքրքրվեր  իրենով:
-Այսպիսով՝ Մեգան, ինչպե՞ս էր դպրոցում այսօր:
-Նորմալ,- պատասխանեց Մեգանը:
Անցած շաբաթվա քննության մասին ուսուցիչը մի բան ասա՞ց:
-Այո։
-Հետո՞ ,– հարցրեց պարոն Ջենքինսը:
-Հետո՝ ի՞նչ,- ասաց Մեգանը՝ շատ լավ իմանալով, թե ինչ է հայրն ուզում իմանալ:
-Հետո՝ ինչպես ես հանձնել: Լսի՛ր, աղջիկ, եթե դու ուզում ես քոլեջում սովորել,պիտի դպրոցում լավ սովորես:
Պարոն Ջենքինսի ընտանիքից ոչ ոք երբևէ քոլեջում չէր սովորել, բայց հիմա հնարավոր է՝ Մեգանի համար շանս լիներ: Նա ուզում էր, որ Մեգանը հեռանա, գնա այդ գյուղից: Տրեդոնալդը՝ ուելսյան այդ գյուղը, որտեղ նրանք ապրում էին, ածխահանությամբ էր զբաղվում: Գրեթե բոլոր տղամարդիկ աշխատում էին հանքահորերում՝ կեղտոտ, սև ածուխը գետնի տակից հանելով: Պարոն Ջենքինսը չէր ուզում, որ իր աղջիկը ամուսնանա հանքափորի հետ և ոչ էլ՝ վատնի իր կյանքը՝աշխատելով խանութում. աղջիկը չափազանց լավն է դրա համար: Նա չէր հարցնում Մեգանին՝ ինչ է ուզում:
Գյուղի մյուս ծայրում, Հյու Թոմասը` Մեգանի ընկերը, ավարտում էր իր աշխատանքային օրը: Հյուն ևս տասնվեց տարեկան էր, բայց արդեն հոգնել էր կյանքից: Նա աշխատում էր գյուղի ածխահանքերում օրական ութ ժամ, շաբաթը՝հինգ օր: Ուրիշ ոչինչ չկար գյուղի մարդկանց համար: Դու կամ պիտի գետնի տակ աշխատեիր կամ ընդհանրապես չաշխատեիր: Եղածը դա էր: Բայց դա ավելի լավ էր, քան զինվոր լինելը և կռվելը ինչ-որ օտար երկրում, ինչպես  գյուղի որոշ տղամարդիկ: Վարչապետը Լոնդոնում շարունակում էր ասել, որ պատերազմը գրեթե ավարտվել է, բայց Հյուն վստահ չէր դրանում:
Հյուն վերելակ նստեց հանքահորի մի խումբ ուրիշ հոգնած տղամարդկանց հետ: Նրանց դեմքերը սևացել էին ածխից, և սկզբում չնկատեց իր մեծ եղբորը` Գարեթին, որը կանգնած էր իր դիմաց: Նրանք ժպտացին միմյանց, բայց չխոսեցին: Վերելակը դանդաղորեն և աղմուկով մութ անդրաշխարհից բարձրացավ վերև: Տասը կեղտոտ դեմքեր նայեցին վերև՝ դեպի լույսը: Վերևում մի քանի վայրկյան պահանջվեց օրվա լույսին հարմարվելու համար: Նրանք քայլեցին դեպի լոգարան՝ մաքուր օդ շնչելով: Հյուի համար սա օրվա լավագույն պահն էր: Ընդամենը վեց շաբաթ էր, ինչ նահանքափոր էր, բայց ավելի երկար էր թվում: Գարեթը սպասում էր նրան դրսում.
-Լա՞վ ես, Հյու,- հարցրեց Գարեթը,- ինչպե՞ս էր այսօր:
-Նորմալ,-ասաց Հյուն,- հուսով եմ՝ ավելի լավ կլինի:
-Այդպես էլ կլինի,-պատասխանեց եղբայրը,- քեզ նայիր: Ընդամենը հինգ շաբաթվա աշխատանքից հետո քո թևերն արդեն ավելի ուժեղ են։
-Վեց շաբաթվա,- ասաց Հյուն:
Գարեթը ծիծաղեց.
-Լավ, լավ, սա դժվար աշխատանք է, բայց մեր բախտը բերել է, որ աշխատանք ունենք: Մենք փողի կարիք ունենք, քանզի հայրիկը չի աշխատում:
Հյուն չէր կարողանում հիշել`վերջին անգամ, երբ է հայրն աշխատանք ունեցել: Երբեմն  հայրը տնից վաղ դուրս էր գալիս և վերադառնում էր՝ մի փոքր գումար կամ իրենց համար ինչ-որ ուտելու բան ձեռքին: Բայց երբեմն էլ ընդհանրապես տուն չէր գալիս: Կյանքը հեշտ չէր Թոմասների ընտանիքի համար: Երկու եղբայրները քայլում էին իրենց փողոցով և բարևում կանանց, քույրերի և աղջիկների, ովքեր տներից դուրս էին եկել` իրենց տղամարդկանց դիմավորելու: Բայց Հյուի տան դիմաց ոչ ոք չկար, որ նրանց դիմավորեր: Հյուն երբեք չէր տեսելմորը: Նա մահացել էր իր ծնվելու ժամանակ: Հայրը և երկու եղբայրները` Ռիչարդը և Գարեթը, իր ընտանիքն էին եղել: Եվ հիմա Ռիչարդն էլ չկար. զոհվել էրՀյուսիսային Աֆրիկայում պատերազմի ժամանակ.
-Հայրի՛կ,- բղավեց Գարեթը,- մենք տանն ենք: Ի՞նչ կա ճաշի համար:
Պատասխան չկար:
-Պետք է որ դրսում լինի,- ասաց Հյուն:
-Կամ անկողնում,- ասաց Գարեթը,- գնամ, տեսնեմ:
Հենց որ Գարեթը մտավ ննջարան, վիսկիի հոտը խփեց քթին: Հայրը, շորերըհագին, քնած էր անկողնում:
-Կրկին խմած է,- ասաց Գարեթը Հյուին,-որտեղի՞ց է փող ճարել գինետուն գնալուհամար։ Դու ոչինչ չէիր թողել տանը, չէ՞:
-Իհարկե՝ չէ, բացի այն գումարից, որ պետք է վճարեինք պարոն Ջենքինսին անցածշաբաթվա սննդի համար: Բայց նա չգիտի, թե որտեղ ենք պահում այդ գումարը, չէ՞:
Հյուն հանեց փոքր արկղիկը թաքստոցից, բացեց.
-Ամբողջը տարել է:
-Լավ,-ասաց Գարեթը,- ստիպված կլինես գնալ և բացատրել պարոն Ջենքինսին, որմենք չենք կարող վճարել նրան մինչև շաբաթվա վերջ:
Գարեթը քայլեց փոքր խոհանոց, բացեց պահարանը`սնունդ գտնելու հույսով.
-Եվ խնդրիր նրան, թող  մի քիչ հաց կամ կարտոֆիլ տա: Նա կարող է դաավելացնել հաջորդ շաբաթվա հաշվին, -ասաց:
-Ինչու՞ միշտ ես պետք է բացատրեմ,- հարցրեց Հյուն:
-Որովհետև դու փոքրն ես, և պարոն Ջենքինսը գուցե խղճա քեզ,- պատասխանեցԳարեթը,- արագացրու, Հյու: Ես սոված եմ:
Հյուն գիտեր, թե ինչու է իր հայրը հարբած, բայց դա ոչինչ չէր փոխում: Նաբարկացած էր հոր վրա: Ոչ ոք աշխատանք չէր տա քառասուն տարեկան, խմելուսեր ունեցող տղամարդուն։ Այսպիսով՝ Հյուն ստիպված էր լքել դպրոցը և սկսելգումար վաստակել:
Մեգանը աչքերը բարձրացրեց գրքից և տեսավ Հյուին խանութ մտնելիս: Մտածեց,որ նա հոգնած և բարկացած տեսք ունի.
-Բարև, Հյու,- ասաց նա ժպտալով,- Լա՞վ ես:
-Ոչ այդքան. Սովորականի պես,- ասաց Հյուն:
Մեգանը և ողջ գյուղը գիտեին Հյուի հոր մասին: Պարոն Ջենքինսը լսում էր Հյուի վերջին բացատրությունը:
Պարոն Ջենքինսը խղճում էր Հյուին, բայց ոչինչ չէր կարող անել: Կյանքը դժվար էրբոլորի համար: Պատերազմ էր:
Ուրիշ ընտանիքներն էլ էին տղաներ կորցրել պատերազմի ընթացքում. ԴևիդԹոմասը միակը չէր: Բայց նա միակն էր, ով սկսել էր խմել՝ թողնելով իր երկուտղաներին, որ իրենք հոգ տանեն իրենց մասին:
-Ուզում եմ  զբոսնելու  գնանք, Հյու,- ասաց Մեգանը։
Նա և Հյուն երկար տարիներ է, ինչ ընկերներ էին: Նրանք դպրոցում նստում էին նույն նստարանին և դպրոցից դուրս շատ ժամանակ էին անցկացնում իրար հետ:Հիմա նրանց ընկերությունը կարծես թե ավելի ուժեղ էր:
-Այո, շատ լավ,-պատասխանեց Հյուն,- ես աստեղ կգամ մոտավորապես ժամըյոթին: Ժամը հարմա՞ր  է, պարոն Ջենքինս:
-Այո, բայց ոչ երկար, Մեգան,-ասաց պարոն Ջենքինսը, մի քանի կարտոֆիլ դնելովՀյուի պայուսակի մեջ,-Դու վաղը դասեր ունես, հիշիր:
Բայց Մեգանը գիտեր իրական պատճառը. հայրը չէր ուզում, որ  նա դուրս գա Հյուիհետ երկար ժամանակով. նա վախենում էր իրենց շարունակվող ընկերությունից:Իրենք այլևս երեխաներ չէին, և պարոն Ջենքինսը տեսել էր` ինչպես էր Հյուն նայում իր աղջկան:
Մաս երկրորդ
Ընկերությունը շարունակվում է
Մեգանը  պառկած էր  գետի ափին, խոտերի վրա, ձեռքերը գլխի տակ դրած,նայելով երկնքին և մեղմորեն երգելով:
-Կարող ես չշարժվե՞լ,-ասաց Հյուն հենված ծառի վրա,-փորձում եմ նկարել քեզ:
Մեգանը պառկեց այնտեղ և վայելեց ջերմ երեկոն: Երբեմն նա չգիտեր ինչ ասել Հյուին: Այն ժամանակվանից երբ Հյուն սկսել էր աշխատել, նրանց կյանքը այլևս նույնը չէր, և Մեգանը գիտեր, որ Հյուն երջանիկ չէ այնտեղ ներքևում՝ հանքահորում: Բայց այս երեկո, նա զգաց, որ իր կյանքի ամենալավ անձնավորությունը Հյուն է
-Ի՞նչ ես կարծում,-հարցրեց Հյուն նկարը տալով Մեգանին: Նա պառկեց Մեգանի կողքին:
-Մի օր, ես հարուստ կլինեմ:
-Օ, այո՞, և ինչպե՞ս,-հարցրեց Մեգանը:
-Ես կվաճառեմ իմ նկարները ինչ-որ մեկին, կամ միգուցե կգնամ Լոնդոն և կգտնեմ մի լավ աշխատանք,-պատասխանեց նա:
-Ես հավանում եմ քո նկարները: Ես կարծում եմ դու իրոք լավ նկարիչ ես,-ասաց Մեգանը,-բայց ոչ-ոք այստեղ  այդքան փող չունի, որ այն ծախսի այսպիսի բաների վրա: Եվ Լոնդոն գնալը վատ միտք է՝ պատերազմն այն դարձրել է վտանգավոր տեղ:
-Օ Մեգան, չե՞մ կարող երազել,-պատասխանեց Հյուն,-դու չունե՞ս երազանքներ:
-Այո, բայց կարծես դրանք ամեն օր փոխվում են,-ասաց նա ծիծաղելով: Արի, Մեգանը վեր թռավ և քաշեց Հյուին դեպի իր ոտքերը: Եկ մի քիչ էլ քայլենք և հետո ես կգնամ տուն:
-Կարո՞ղ եմ դիպչել մազերիդ Մեգան,- հանկարծ հարցրեց Հյուն: Դրանք այնքան փափուկ են երևում:
Մեգանն անակնկալի եկավ, բայց թույլ տվեց: Հաճելի էր զգալ նրա մատները իր մազերի վրայով սահելիս: Մեգանի դեմքը սկսվեց այրվել: Հյուն նայեց և համբուրեց նրան: Կարծես դա ճիշտ որոշում էր:
-Ոչ,ասաց Մեգանը, սակայն հեռու չգնաց: Եթե հայրս հիմա տեսներ մեզ, նա այլևս չէր թողնի ինձ քեզ հետ դուրս գալ:
-Կներես,-ասաց Հյուն, չիմանալով, թե ինչ անել հետո: Իր ներսում կային բոլոր տեսակի զգացմունքները, որոնք նոր էին և հիանալի: Մեգան, դու հավանու՞մ ես ինձ,-հարցրեց Հյուն, դեռևս նրան մոտ կանգնելով:
-Այո, իհարկե,-պատասխանեց Մեգանը,-մենք բավական երկար ժամանակ ընկերներ ենք եղել, դու գիտես, որ ես հավանում եմ քեզ:
-Բայց, ես նկատի ունեի … «հավանել» ուրիշ իմաստով, ոչ ուղղակի եղբոր և քրոջ նման, ասաց Հյուն,-ես կարծում եմ դու հրաշալի ես, կլինե՞ս իմ ընկերուհին:
-Օ Հյու, այո, ես կլինեմ քո ընկերուհին,-ասաց Մեգանը, բայց մենք չպետք է ոչ մեկին պատմենք դրա մասին: Իմ ծնողները
Բայց Հյուն ընդհատեց նրան:
-Եվ եթե երկուսս էլ նույն բանը զգանք 2 տարվա ընթացքում, այդ ժամանակ ես կհարցնեմ քո հորը, թե կարող եմ արդյոք ամուսնանալ քեզ հետ:
Հյուի միտքն իրենից առաջ էր ընկնում:
Մեգանը ծիծաղեց.
-Այո, բայց հիմա մենք պետք է այնպես անենք, որ բոլորը կարծեն, թե մենք դեռևս ուղղակի ընկերներ ենք: Ոչ-ոք չպետք է տեսնի մեզ իրար ձեռք բռնած կամ նման բան անելիս: Եթե իմ հայրը լսի մեր մասին, նա կարգելի ինձ քեզ հետ հանդիպել: Դու գիտես նա ինչպիսն է:
Նրանք քայլեցին տուն, երջանիկ մեկը մյուսի ներկայոըթյունից. Հյուն մոռացավ իր տան և աշխատանքի խնդիրները, իսկ Մեգանը մոռացավ քոլեջի պլանները, որ հայրը ուներ նրա հետ կապված: Նա գիտեր, որ հայրը մեծ հույս էր  կապում իր հետ: Եվ այդ խեղճ ածուխի հանքագործը իր հարբած հոր հետ, նրանց պլաններին չէր համապատասխանում:
Chapter three (մաս երրորդ)
Հաջորդ մի քանի ամսվաընթացքում կյանքն ընթանում էր միևնույն ձևով: Երբ Եվրոպայում պատերազմը ավարտվեց,Թրեդոնալդի փողոցներում ուրախ տոնակատարություններ եղան: Բոլորը հույս ունեին, որ կյանքը շատ ավելի կհեշտանա, բայց այդպես չեղավ: Մարդիկ, ինչպես միշտ,աշխատում էին տքնաջան, և խանութներում դեռևս շատ քիչ բան կար գնելու:
Մեգանը և Հյուն որքան կարող էին, շատ ժամանակ էին անցկացնում միասին, երկար զբոսնում էին երեկոյան կամ հաճախում էին գյուղի՝ Շաբաթ երեկոյի պարահրապարակ:
-Կպարե՞ս ինձ հետ շաբաթ օրը, Հյո՛ւ,- բլրի գագաթից գյուղին նայելով՝ հարցրեց Մեգանը, երբ նստած էին միասին:
Իհարկե, եթե դու ուրիշների հետ պարելիս չլինես,-պատասխանեց նա:
Հյուն սիրում էր պարել Մեգանի հետ: Միայն այդ ժամանակ նա կարող էր մարդկանց աչքի առաջ գրկել աղջկան: Եվ զգույշ լինելու դեպքում նրանք կարող էին միասին քայլելով տուն գնալ: Կարողանում էին թաքցնել իրենց սերը, բայց դրա համար ստիպված էին պարել այլ մարդկանց հետ նույնպես: Հյուն տհաճությամբ էր նայում, թե ինչպես էին ուրիշ մարդիկ Մեգանի հետ պարում:
-Իսկ դո՞ւ,-ասաց Մեգանը։ -Դու անցյալ ամիս անվերջ պարում էիր Ռուդ Հուիքինսի հետ և ամբողջ ժամանակ ծիծաղում էիր:
Հյուն նույնպես հիշում էր այդ երեկոն: Եվ նա զվարճանում էր՝ տեսնելով, թե ինչպես է Մեգանը նայում իր և Ռուդի պարելուն: Եվ այդ երեկո նրանք լուռ էին քայլում դեպի տուն:
Ձմռանը զբոսնելը դժվար էր դառնում: Մութ էր լինում, երբ Հյուն ավարտում էր իրաշխատանքը, և ցուրտ եղանակ էր: Ամեն անգամ, երբ նա գնում էր խանութ,պարոն Ջենկինսը այնտեղ էր լինում:
-Ես կուզեի, որ մենք մի տաք տեղ գնայինք,- ասաց Մեգանը փետրվարյան մի ցուրտ, քամոտ օր:
-Ի՞նչ ես անում շաբաթ երեկոյան, – հարցրեց Հյուն:
-Ոչինչ , կա՛մ դաս եմ անում, կա՛մ օգնում եմ տանը: Ինչո՞ւ ես հարցնում:
-Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս դուրս գալ: Աֆոնում նոր ամերիկյան ֆիլմ է։ Գնա՞նք։
-Հեռու է, ինչպե՞ս ենք հասնելու։
-Ես մի զույգ հեծանիվ  կճարեմ, – ասաց Հյուն։- Բան կգտնե՞ս ծնողներիդ ասելու։
-Այս պահին՝ չէ, բայց մինչև շաբաթ օրը կգտնեմ ,- պատասխանեց Մեգանը: Հյուի հետ տաք և հարմարավետ մի տեղում մի երկու ժամ լինելը հրաշալի միտք էր: Մի պատմություն կհորիներ իր ծնողներին ասելու համար: Ցանկացած մի բան:
Ուրբաթ կեսօրին Հյուն վերադառնում էր հանքահորից, երբ հանդիպեց աշխատանքի գնացող Գարեթին:
Հանքահորը բաց էր օրը քսանչորս ժամ, և Գարեթը այդ շաբաթ աշխատում էր գիշերային հերթափոխում: Հյուին դուր չէր գալիս, որ իրենք չեն հանդիպում:
Տանը Հյուն մի քիչ գումար հանեց խնայատուփից: Նա չէր ուզում մտածել, թե ինչ կասի Գարեթը, եթե իմանա: Նա ուզում էր նվեր գնել Մեգանի համար: Այս շաբաթ օրը հիշարժան էր լինելու:
Շաբաթ երեկոյան կինոյում հրաշալի էր: Գյուղից հեռու լինելը Մեգանին ու Հյուին ազատ էր դարձրել: Առաջին անգամ էր, որ ձեռք ձեռքի տված կարող էին իջնել փողոցով՝ առանց մտածելու, որ մարդիկ տեսնում են իրենց, իսկ կինոթատրոնում երկուսի համար էլ դժվար էր ֆիլմը դիտելը:
-Հյու, վերջ տուրխնդրում եմ ,- ասաց Մեգանը՝ շշնջալով, երկար համբույրից հետո,- գոնե մի քիչ դիտենք ֆիլմը:
Բայց շուտով նրանք շրջվեցին դեմքով իրար:
Լույսերը վառվեցին, քանի որ ֆիլմն ավարտվեց: Նրանք դանդարդ վեր կացան:Երկուսից  ոչ մեկը չէր ուզում հեռանալ. դրսում իրական կյանքն էր, իսկ ներսում նրանք կարող էին միասին լինել:
Հեծանվով վերադառնում էին Թրեդոնալդ, և Մեգանն զգում էր, որ որքան մոտենում են, իր սիրտն այնքան ավելի է ծանրանում: Կանգ առան Մեգանենց տնից ոչ հեռու՝ անկյունում:
-Սա՝ քեզ, Մեգա՛ն,- ասաց Հյուն՝ նրան մի փոքր տուփ մեկնելով: -Հուսով եմ՝ կհավանես:
Հյուն նայում էր Մեգանի դեմքին, երբ վերջինս հանում էր արծաթյա վզնոցը:
Օգտագործված է,- ասաց Հյուն,- բայց մի օր ես քեզ համար նորը կգնեմ:
-Օ՜, Հյու , ես չեմ ուզում նորը, սա լավն է,- ասաց Մեգանը՝ կապելով վզնոցը: -Բայց սա պիտի որ վրադ թանկ նստած լինի:
Նա գիտեր, որ Հյուն շատ փող չունի :
-Մո՛տ արի, փոքրիկս, մի՛ խոսիր, միայն համբուրիր ինձ՝ որպես «բարի գիշերի»մաղթանք:
Այդ պահին մի դղրդյուն լսվեց հանքափորի կողմից :
-Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ էր :
Բայց նրանք երկուսն էլ գիտեին, թե դա ինչ էր : Դա այն ձայնն էր, որը գյուղը հույս ուներ երբևէ չլսելու: Ամբողջ փողոցով մեկ դռները բացվեցին, և կանայք ու տղամարդիկ դուրս թափվեցին:
Նրանք վազում էին դեպքի հանքահորը. բոլորը մտածում էին այն մարդկանցմասին, որոնք կարող էին մնացած լինել հինգ հարյուր մետր խորության մեջ:
Տեր Աստված, թող իմ ամուսինը, իմ եղբայրը կամ իմ որդին չլինեն այնտեղ:
գլուխ չորորդ
Մահ հանքահորում
Առավոտյան ժամը երեքն եր, չորս ժամ հետո այդ դեպքից, տարբեր տարիքի մարդիկ հավաքվել էին այնտեղ փոքր խմբերով և խոսում էին ցածր ձայնով։ Հյուն կանգնած էր իր հոր հետ։ Մի հայացք նետելով հոր դեմքին բավական էր,որ Հյուն հասկանար, թե ինչ չէր ուզում հայրը իմանալ։ Գերիթը ներքևում էր՝ հանքահորում։ Թունելի տանիքի մի մասը փուլ էր եկել և ընկել էր ներքև և մի քանի հանքափորներ մնացել էին ընկած քարի հակառակ կողմում։ Մի խումբ մարդկանց էին կանչել օգնելու և նրանք տաս մարդու ապահով բարձրացրել էին վերև։ Այն ժամանակ երբ այդ խումբը հասավ վերև, սպասող ընտանիքները առաջ շտապեցին փնտրելու իրենց սիրելիներին։ Գերիթը այդ տասնյակի մեջ չէր։ Հանքահորի կառավարիչը մոտեցավ Հյուին և նրա հորը։
-Դեռևս հույս կա Դավիթ,-  ասաց նա։ Թիմը ասաց որ իրենք լսում են ձայներ ժայռաբեկորի ետևից։
-Դեռ քանի՞սը կան այնտեղ՝ ներքևում,-  հարցրեց Հյուն։
-Հինգ հոգի։ Մեզանից կպահանջվի որոշ ժամանակ այնտեղ հասնելու համար։
Հյուն և նրա հայրը ոչինչ չասացին և հանքահորի կառավարիչը հեռացավ՝ ասելու նույն բանը մյուս ընտանիքներին։ Այդ երկար սպասումի ընտացքում Դավիթ Թոմասը և նրա որդին Հյուն կանգնած էին իրար կողքի առանց խոսելու։ Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը վառում էր ծխախոտ և խմում  թեյ,  բարի հարևաններն էին տալիս։ Մեգանը եկավ և կանգնեց նրանց կողքին և բռնեց Հյուի ձեռքը։ Նա նայեց նրա աչքերին և տեսավ, թե ինչպես է նա վախենում։ Ժամը տասն եր, երբ նրանք դուրս բերեցին Գերթի մարմինը։ Նա և երկու այլ մարդիկ մահացել էին ժայռաբեկորի ընկնելուց։ Երկու որիշ մարդկանց բախտը բերել էր։ Գերիթին  բերեցին իրենց փոքրիկ տունը։ Նրան դրեցին նախասենյակում և հայրը նստեց նրա կոխքին։  Հարևաները եկան հրաժեշտ տալու այն մարդուն ում իրենք լավ ճանաչել էին։ Մարդիկ գալիս և գնում էին, իսկ Հյուի հայրը ոչինչ չէր ասում։ Նա նստեց  Գերիթի կողքը մինչև մութն ընկնելը։ Երբ Հյուն եկավ ասելու բարի գիշեր, այնպես թվաց որ հայրը ոչինչ չէր լսում։ Հյուն արթնացավ կես գիշերին և այլևս չկարողացավ քնել։ Կարծես ճիշտ չէր տաք և ապահով անկողնում պառկելը մինչ իր եղբայրը պառկաց էր ներքևում՝ սառած։ Նա որոշեց գնալ և նստել Գերիթի կողքը։ Նա վեր կեցավ մահճակալից և քայլեց դեպի նախասենյակ։ Այն ժամանակ, երբ նա հասավ այնտեղ  տեսավ, որ դուռը մի փոքր բաց էր։ Նա կանգ առավ: Լուսնի լույսի օգնությամբ Հյուն տեսավ իր հորը, Նա իր որդու կողքից չէր հեռացել: Լռության մեջ Հյուն կարողացավ լսել, թե ինչպես էր հայրը լաց լինում և կրկին ու կրկին անգամ հարց տալիս, ինչու դա պատահեց: Բայց նրա բառերը միաձուլվեցին մթությանը:Հյուն դանդաղորեն շրջվեց և գնաց պառկելու: Նա գիշերվա մեծ մասը անցկացրեց բաց աչքով և ազատություն տվեց իր արցունքներին:
Գերիթի մահից մի քանի օր շարնակ Հյուի հայրը նստեց տանը: Հյուն և նա սկսեցին կամաց-կամաց իրար հետ խոսել. նախ Գերիթի մասին, ապա Ռիչարդի մահվան մասին Հյուսիսայնի Աֆրիկայում՝ պատերազմի ժամանակ:Նրանք երկուսն էլ լաց էին լինում և փորձում էին օգնել իրար, բայց Հյուն տեսնում էր, որ հայրը հոգու խորքում բարկացաց էր: Բարկացած, որովհետև մահը տարել էր երեք հոգու ում նա շատ սիրել էր՝ իր կնոջը, Ռիչարդին և հիմա էլ Գերիթին:
Հիմա միայն ես ու դու ենք տղաս, -ասաց հայրը,- ես չեմ ուզում, որ դու վերադառնաս հանքահոր:
-Ես ստիպված եմ, հայրիկ դու գիտես,-պատասխանեց Հյուն,-էլ ինչ՞ կարող եմ  անել: Ոչինչ չկա անելու Թրեդոնալդում, միայն հանքահորն է:
Նրա հայրը ոչինչ չասած:
Այդ երեկո Հյուն հանդիպեց Մեգանին ներքևում՝ գետի մոտ: Նրանք, Գերիթի մահից հետո, առաջին անգամն էր, որ մենակ էին մնում: Նա լսում էր, թե ինչպես էր Հյուն խոսում այն մասին, որ իրենց տունը ինչքան դատարկ էր առանց իր եղբոր: Գերիթը հոգ էր տանում իր մասին, երբ նա փոքր էր և միասին իրենք հոգ էին տանում իր հայրիկի մասին: Առանց նրա նա միայնակ էր:
-Դու միայնակ չես,- ասաց Մեգանը,- ես քո կողքին եմ, ոչինչ չի փոխվի:
-Նա տեսնում էր, որ Հյուն հոգու խորքում ցավ էր ապրում: Նա ուզում էր, որ ի զորու լիներ վանելու  այդ ամենը  նրանից, բայց նա գիտեր, որ միակ բանը ինչ ինքը կարող էր անել, դա նրան լսելն էր:
Հյուն սիրում էր նրան այդքան ուժեղ և հասկացող լինելու համար: Հանկարծ նա բռնեց նրա երկու ձեռքերն էլ:
-Դու կամուսնանա՞ս ինձ հետ,- ասաց Հյուն:
-ինչ՞: Այո՜, իհարկե,- ժպտաց Մեգանը: Բայց
-Մի ասա <<բայց>>: Ես ամեն ինչ գիտեմ այդ <<բայցերի>>մասին,- պատասխանեց Հյուն: Քո ասաց <<այոն>> բավական է:
Նրանք համբուրվեցին և կանգ առան միայն այն ժամանակ երբ Մեգանը զգաց թե ինչպես էին առցունքները հոսում Հյուի աչքերից:
Մեգանը և Հյուն դանդախ քայլեցին հետ դեպի տուն:
-Նայիր այնտեղ քո հայրն ու մայրն են,- ասաց Հյուն, նայելով թե ինչպես էն պարոն և տիկին Ջենկինսները փակում խանութի մուտքի դուռը իրենց ետևից:
-Այո, նրանք գնում են այցելելու Հորաքույր Մերիին: Դու կարող ես ներս գալ եթե ուզում ես:
Նրանք բարձրացան վերև, խանութի վրաի բնակարանը որտեղ ապրում էր Մեգանը իր ընտանիքի հետ: Մեգանը հասկանում էր որ դա առաջին անգամն է որ իրենք առանձին են Հյուի հետ: Տաք կրակ էի վառվում բուխարիում, հյուրասենյակում: Նրանք նստեցին միասին բազմոցին և զրուցեցին և Հյուն նորից լաց եղավ: Մեգանը գրկեց նրան մինչև որ նա կհանգստանար: Հետո նրանք սկսեցին համբուրվել և համբույրները ավելի ու ավելի ուժգին դարձան:
Մեգանը վեր կացավ և դուրս եկավ սենյակից: Հյուն չգիտեր ինչ աներ, բայց հենց այդ պահին Մեգանը վերադարձավ: Նա հանել էր իր հագուստները և կանգնած էր այնտեղ, իր հետևում գտնվող կրակի լույսի ներքո:
-Օհ Մեգան, դու գեղեցիկ ես,- ասաց Հյուն: բայցդու համոզվա՞ծ ես, որ սա այն է ինչ ուզում ես:
-Այո՜, Հյու,- ասաց Մեանը հանգիստ ձայնով: Մի խոսիր, պարզապես մոտեցիր ինձ:
Նրանք սիրով զբաղվեցին հատակին: Նրանց երկուսի համար էլ դա առաջին անգամն էր և դա հրաշալի էր:

Գլուխ տաս
Հետ գրելը
Երկու շաբաթ անց, Մեգանի հերթն էր նամակ ստանալու: Երբ նա տեսավ դա գցած մուտքի դռան դիմաց, նրա սիրտը ցատկեց: Նա գիտեր, որ դա Հյուից էր: Նա նստեց մի բաժակ սրճով, նայելով բացիկին: Վերջապես՝ նա բացեց դա: Որոշ նկարներ ընկան: Եվ այդտեղ նա ժպտում էր նրան: Նա ևս ժպտաց նրան, իր աչքերը ամբողջովին արցնուքոտված.
«Իմ սիրելի Մեգան: Հիսուն տարի անց, լավ է դա կրկին ասելը: Շնորհակալ եմ, որ ինձ գրեցիր, բայց դու՞ չէիր գրել ինձ Բեթի մասին: Ոչ, ես չեմ կարծում, որ կարիք կա այդ հարցը տալու:Ես վստահ եմ՝ դու գիտես՝ նա ինձ գրել և բացատրել է ամեն ինչ: Ես կարծում եմ, որ հիասքանչ է, որ մենք աղջիկ ունենք: Բայց Մեգան, ես կուզենայիշատ ավելի բաներ: Ես փորձում եմ պատկերացնել քո կյանքով երեխայով: Դու ամուսնացա՞ր: Բեթը հայր ունենալո՞վ է մեծացել: Ինչքա՞ն էիր դու ատում ինձ այս ողջ տարիների ընթացքում, քեզ մենակ թողնելու համար: Ես կարիք ունեմ իմանալու ավելին քան նամակները և նկարները կարող են ասել ինձ: Արդյո՞ք նորմալ կլինի, եթե ես գամ Տրեդոնալդ՝ քեզ և Բեթին տեսնելու: Ես ուզում եմ, որ երեքս մեկս մյուսին ճանաչենքԵս քեզ եմ ուզարկում իմ և իմ ընտանիքի մի քանի նկարներ: Ես տղա ունեմ՝ Մայքը, և երկու սքանչելի թոռնիկներ՚:Մեգանը կարդաց նամակի վերջը: Բեթը պատմել էր նրան Հյուի մասին գրելու մասին, այսպիսով դա անակնկալ չէր: Բայց իրականում կարդալը նրա բառերը և նրա դեմքը կրկին տեսնելը, գրեթե բավականին շատ էր նրա համար:
Ժամանակն էր, եր Մեգանը խոսի Բեթի հետ: Նրա պետք է միասին որոշում կայացնեին: Ուզու՞մ էին նրանք Հյուին կրկին իրենց կյանքում, թե պե՞տք է նրանք շարունակեին ինչպես առաջ էր՝ ուղղակի այդ երկուսը: Եվ ապա կար Պոուլը, ում պետք էր հաշվի առնել: Հյուն անհամբեր սպասում էր Մեգանի պատասխանին: Իր մտքում, նա շատ հաիսքանչ զրույցներ ուներ այդ երկուսի հետ: Բայց նա գիտեր, որ դա այդքան էլ հեշտ չէր լինի:
Ապա շուտով, իր Մեգանին նամակից հետո, նա ստացավ պատասխանը. Մի փոքր նամակ երկու կանանց լուսանկարով.
-Աստված իմ- նա ասաց դանդաղորեն, խոսելով նրա նկարի հետ,- Նայիր քեզ: Դու դեռ իմ սիրելի Մեգանն ես: Եվ սա մեր աղջիկն է, այդպես չէ՞: Այո այդպես է, ես կարող եմ տեսնել դա:
Հետո նա անցավ նամակին և կարդաց դա մինչև հասավ եզրափակիչ երկու տողերին.
«Հ.գ.Ահա իմ և Բեթի մի նկար, որը նկարվել է հյուրասենյակում, խանութի վերևում: Հիշու՞մ ես»:
Հիշե՞լ: Ինչպես կարող էր նա մոռանալ՝ նրանք սիրում էին իրար նույն սենյակում հիսուն տարի առաջ: Նա հիշում էր նրա փափուկ շրթունքների զգացում, և նրա սև մազերի:Նա հետ նայեց լուսանկարին: Երկու կին նստած էին բազմոցին միասին, միմյանց ձեռքերը բնած, նրանք երկուսն էլ նայում էին տեսախցիկին և ժպտում: Հյուն կանգնած էր ստուդիայի պատուհանի դիմաց և լաց էր լինում: Որքան շատ տարիներ էին անցել, և որքան շատ ժամանակ էր կորել: Տեսնելով՝ որքան մոտ էին Մեգանը և նրա աղջիկը, ցավոտ էր մտածելը, որ նա դրա մասը չէր: Նա թեքեց լուսանկարը: Հետևում ամսաթիվն էր և բառերը. «Ես և Բեթը կցանկանայինք քեզ հետ հանդիպել՚:
Գլուխ 14
Սիրահարված.
Թրեդոնալդ գնալու ճանապարհին Հյուն խոսեց Բեթիի մասին, ասելով թե որքան է նա սիրում նրան, թե ինչքան ջերմ անձնավորություն  է նա , թե ինչպես  է նա ուզում տեսնել նրանՆա որոշեց, որ ավելի ապահով է խոսել  Բեթի մասին քան իր և Մեգանի:
«Նա գալիս է մինչև Tredonald շաբաթ օրը, ունենալու  ճաշ քեզ հետ և Պաուլի հետԳուցե ես կարողանամ  փոքր ինչ ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետասաց Հյուն:
« Այո , դա լավ գաղափար էասաց Մեգանը.  « Բեթ պատմիր Պաուլի մասին, որ մենք  սկսենք ամուսնանալ? Այո իհարկե. Ես ցավում եմ Հյու, ես չէի ուզում երեկ ձեզ ասել, բայց դա կարծես ճիշտ ժամանակին չէր:
« Երբ ես ամուսնանալու նրա հետ? – հարցրեց Հյուն.
«  Սեպտեմբերի 21-ինԵս ճիշտ պահի մեջտեղում  կվաճառեմ խանութը և բնակարանը: Եվ, երբ այդ ամենը ավարտվի ես հետ կվերադառնամ Լոնդոն:
Մեգանը չէր զգում իրեն շատ հարմարավետ խոսելով Հյույի հետ իր   և Պաուլի   հետագա կյանքի մասինՍակայն նա կարծես մտածեց, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Իսկ ինչ վերաբերվում է  Tredonald –ին  և այնտեղի  ձեր բոլոր ընկերներինԵվ Բեթը ՔարդիֆումԱրդյոք չես կարոտում այդ ամենը? – հարցրեց Հյուն
«Այո իհարկե  հանգիստ ասաց Մեգանը: Դա  առաջինից կլինի տարօրինակ, բայց ես պատրաստ եմ փոփոխության: Հանքավայրը աշխատում է լավ , նրանք պետք չեն ինձ այլևս: Բեթը և թոռները ունեն իրենց սեփական կյանքը: Եվ ես ու Պաուլը չենք շտապում  մենք ճանաչում ենք միմյանց շատ լավ և ես գիտեմ, որ մենք պետք է  երջանիկ լինենքԵս ասացի նրան քեզ մասին և ես ուզում եմ, որ դուք շաբաթ օրը հանդիպեք: Կարող ես՞ միանալ մեզ ճաշին:
« Շնորհակալություն, ես ցանկանում եմԵվ կարող եմ քեզ հարցնել Մեգանդու սիրում ես նրան՞ Հյուն հարց տվեցՆա չէր կարող գեղեցիկ լինելո շարունակել: Նա չէր կարող այլևս  թաքցնել , թե նա ինչ է զգում:
«Դու զգում ես, որ չես կարող ապրել առանց նրա՞Արդյոք դու ուրախ ես ամեն անգամ նրա տեսնելուց, կամ նրա ձայնը լսելուց հեռախոսովԴու կարող ես..?
Հյուն ուներ այլ ուրիշ հարցեր , որ Մեգանը պետք է պատասխաներ , բայց նա կանգրեցրեց նրան.
«ՀյուԻնչպես։ Ինչո՞ւ ես դու ինձ այս ամենը ասում”։ հարցրեց Մեգանը զարմացած։Դա քո խնդիրը չէ, թէ ես ինչ եմ զգում Պաուլի հանդեպ!”
«Հնարավոր չէ,- պատասխանեց Հյուն. Բայց ես ուզում եմ վստահ լինել, որ դու ճիշտ ես անում ու ճիշտ պատճառներով:
Մեգանը կանգնեցրեց մեքենան ճանապարհի կողմին և շրջվեց դեմքով դեպի Հյուն. –Իհարկե, ես վստահ եմ,-պատասխանեց  Մեգանը մի քիչ զայրացած:
«Որովհետև ես կարծում եմ, որ մենք դեռ սիրում են միմյանց», – ասեց Հյուն
«Դե, գուցե ես պետք է ասեմ, որ ես գիտեմ, ես սիրում եմ քեզ: Ես միշտ սիրել եմ  քեզՆույնիսկ այն ժամանակ, երբ ես ամուսնացա Ջուսի հետ , խորը ներսում ես գիտեի,որ նա նույնպես այդպես արեցԵվ ես կարծում եմ , որ դու դեռ ինչ-որ բան ես զգում իմ հանդեպ?
Մեգանը նստեց  նայելով ուղիղ առաջ: Նա չգիտեր, թե ինչ ասել :
«Ես չեմ ուզում, որ դու ամուսնանաս Պաուլի հետշարունակեց նա: «Ես ուզում եմ, որ դու ամուսնանաս ինձ հետ : Եվ ես տալիս  եմ  մոտ երկու շաբաթ ,որպեսզի դու զգաս նույնը ինչ ես: Հյուն չէր նշանակում, որ ասել է , որ այն բավական նման է, բայց նա ուզում  էր Մեգանին լինել  հստակ, թե ինչպես է նա զգում, և նա չուներ  շատ ժամանակ:
«Հյու դու չես կարող վերադառնալ իմ կյանք 50 տարի հետո և սկսել կազմակերպել ամեն ինչԴու ինձ չես սիրում, այպես ինչպես կարող ես? Դու չգիտես ինձ: Ես կարծում եմ, որ դա հիանալի է, որ մենք կարողացել ենք կրկին հանդիպել և  դառնալ բարեկամներ: Բայց իմ ապագան Պաուլի հետ է:
«Մեգան , ես չեմ ասում, այլևս դրա մասին: Բայց ես պարզապես ուզում եմ քեզ խոստանալ, որ դու պետք է մտածես, թե ինչ եմ ասել, «Հյուն հանգիստ ասաց.
«Ինչպես կարող եմ դա մոռանալ». մտածեց, Մեգանը ինքն իրեն:
Մեգանը  սկսեց  վարել մեքենան, և նա  քշեց  ետ Թրելոդալդ առանց որևէ բառ ասելու միմյանց: Հյուն դուրս եկավ իր հյուրանոցի մոտ, և նրանք հրաժեշտ տվեցինՆա ասել էր, որ ինքը զանգահարու է նրան  հաջորդ օրը, սակայն նրանք ոչ մի ուրիշ պլաններ չեն ունենալուՀյուն զգաց, որ ավելի լավ էր տալ Մեգանին  որոշ ժամանակ մենակ մնալու , չնայած, որ նա ուզում էր լինել նրա հետ ամեն րոպե ու  ամեն օր:


0 Մեկնաբանություններ:

Post a Comment