Tuesday, 25 April 2017

Հայոց «ազգային գաղափարախոսությունը»

Մենք սգում ենք «Հայոց Ցեղասպանությունը», սակայն առանց դրա մենք չէինք ունենա ազգային գաղափարախոսություն:
Հենց ցեղասպանությունն է մեր ազգային գաղափարախոսությունը: Հայաստանը առաջին քրիստոնեա ազգն է: Ցավոք սրտի մեր հավատացեալ լինելը երևում է միայն ապրիլի 23-24 ին, երբ ՀՀ քաղաքացիների մի մեծ զանգված ուղևորվում է ջահերով երթի կամ Ծիծեռնակաբերդ: Անկախ սեռական, քաղաքական կողմնորոշումից մեր երիտասարդները միավորվում են այս հարցի շուրջ և կատարում են իրենց «ազգային պարտքը»: Եվ հանուն գաղափարի, որը երբեք իրականություն չի դառնա մենք վառում ենք Թուրքիայի դրոշը և այս ամենը որակում որպես`հայրենասիրական քայլ: Մեր հավատը, որ ինչ-որ բան կփոխվի այնքան մեծ է, որ մենք սա ամենամյա ավանդույթ ենք դարձրել, իսկ նա ով դեմ կգնա նման տիպի գործողություններին և կկոչի սա անիմաստություն անմիջապես հանրության կողմից կստանա այսպես կոչված «դավաճանի» պիտակը: Այս բավականին միակողմանի մոտեցումը ավելի է աբսուրդ դառնում, երբ հասկանում ես, որ Ծիծեռնակաբերդի ամենամյա և հավատարիմ, «հայրենասեր» այցելուների մեծ մասը չգիտի, թե ինչ օր է 1915 թվականի ապրիլի 24-ը, որը նրանք անընդհատ հիշատակում են: Միգուցե պետք է նաև նշել, որ այդ շինություն այցելողների մի ահռելի զանգված սոցիալական ցանցերում այդ օրերին սիրում է օգտագործել «հիշում ենք և պահանջում» արտահայտությունը, առանց հասկանալու, որ ՀՀ-ն իրականում իր առջև պաշտոնական առումով չի դրել ինչ-որ տեսակի պահանջներ: Օրինակ` ահռելի կերպով նշվում է ինչ-որ թվացյալ հողերի վերադարձի մասին: Նման խոսակցությունները պատահաբար չեն տարածվում հասարակական շերտերի մեջ, սակայն սա ազդում է մեր այսպես կոչված «հայրենիքի» պատկերացման մեջ: Մեր մեջ մտցնում են այնպիսի կարծիք, որ հայրենիքի հեռվում է և մենք հիմա չենք ապրում մեր «էրգրում»: Այսպիսով մեր համար Հայաստանից որևէ այլ երկիր տեղափոխությունը չի համարվում հայրենիքից հեռացում, քանի որ մեր հայրենիքը գտնվում է Թուրքիայում: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահը պետք է արտասանի ցեղասպանություն տերմինը և մեր ու այդ հազոր պետության հարաբերման սահմանափակվում են միայն ամեն տարի ապրիլքսանչորսյան ելույթով: Մենք սպասում ենք գերտերությունների ողորմությանը և այդ ողորմությունը չստանալու դեպքում սկսում ենք հայհոյել նրանց, այն դեպքում, որ մենք  տնտեսական առումով նրանց համար առանձնակի կարևորություն չենք ներկայացնում: Եվ այս պայմաններում, երբ «Հայրենիքի» հանդեպ սերը սահմանափակվում է իշխանություններին բազմոցների վրա հայհոյելով և «ջահերով երթի» մասնակցելով կամ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելով, մեր կարծիքով նման գործունեությունները ավելի շատ են հայրենիքին օգուտ տալիս, քան ինչ-որ հասարակական ակցիայի կամ հանրահավաքի մասնակցելը, իսկ նրանք ովքեր մասնակցում են դրանց, հաճախ դառնում են ծիծաղի առարկա: Որ անչափահասը ասում է. «Դեռ իմ ինչ տարիքն է քաղաքական գործունեությամբ զբաղվեմ: Միևնույն է գիտեմ, որ ոչ մի բան չի փոխվելու», սակայն նրա համար իր այդ նույն տարիքը բավարար է  ջահերով երթի մասնակցելու և Թուրքիայի դրոշը վառելու համար ու այդ ամենը նրա կարծիքով ինչ-որ բան փոխելու է: Մենք չգիտենք ինչ է ցեղասպանությունը և ինչ է Հայոց Ցեղասպանությունը, սակայն դեռ մանուկ հասակից մեր մեջ սերմանվում է այդ հասկացությունը: Եվ այսպես կշարունակվի սերունդ առ սերունդ, քանի որ սա մեր «ազգային գաղափարախոսությունն է»: Իսկ մեր ազգային գաղափարախոսությունը վերածնվում է ամեն օր, քանի որ Հանրային հեռուստաընկերությունում կամ նման շատ ու շատ այլ կառույցներում կցուցադրվեն իմ ու իմ նմանների հարցազրույցների միայն մի նախադասությունը, որը քիչ թե շատ պատկանում է մեր «ազգային գաղափարախոսությանը»:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment