Wednesday, 19 April 2017

Համո Սահյան. առաջադրանքներ


Առաջադրանքներ
1.Բանաստեղծությունները կարդալուց հետո համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Համո Սահյանի մասին
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։
2.Ի՞նչ տեղ ունի վերհուշը  «Օրը մթնեց»  բանաստեղծության մեջ և  ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ:
Վերհուշը բանաստեղծությունը դարձնում է ավելի բաց ընթերցողի համար: Երբ բանաստեղծության, ճառերի կամ հրապարակախոսությունների մեջ լինում է պատմություն հեղինակը ոչ միայն ավելի վստահելի է դառնում ընթերցողին, այլ նաև դառնում է ավելի հետաքրքիր: Այստեղ նա վերհուշի միջոցով ավելի բաց է դարձնում նրա զգացմունքները, և արդյունքում  ընթերցողը հասկանում է, որ նա ցավ է զգում, քանի որ կորցրել է իր հարազատներին:
3.Առաջին և վերջին քառատողի կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
ոչինչ
4.Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես ես վերաբերվում դրան:
Մեր ընտանիքում ևս ընդունված է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը: Միասին ճաշելը հնարավորություն է մեզ տալիս իրար մասին ավելի տեղեկացված լինելու և միևնույն ժամանակ ավելի է մոտեցնում ընտանիքի անդամներին:
5.Պատկերավորման ի՞նչ միջոցներ է սիրում գործածել Հ. Սահյանը:
Ընդանուր առմամբ Համո Սահյանն իր բանաստեղծություններում շատ է օգտագործում անձնավորման երևույթը: Նա հաճախ մարդկային գործողությունները, երևույթները և զգացմունքները վերագրում է բնության երևույթներին:
6.Դուրս գրիր Սահյանի բանաստեղծություններից  5 անձնավորման երևույթ:
«Ամպերը գալիս ձորերն են մտնում»
«Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով»
«Բարի է լինում արևն ավելի»
«Ամպը կախվել է ամպից»
«Քամին քարայրն է մտել»
7. Շարադրիր մտքերդ «Բնությունն ու մարդը Սահյանի ստեղծագործությունում» վերնագրով


0 Մեկնաբանություններ:

Post a Comment