Thursday, 6 April 2017

«Ծերունին կամրջի վրա». առաջադրանքներ


1.Համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Հեմինգուեյի մասին:
Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը ծնվել է 1899 թվականի հուլիսի 21-ին Իլինոյս նահանգիՉիկագո քաղաքի արվարձաններից մեկում՝ Օուք պարկում։ 1918 թվականի սկզբին Հեմինգուեյն արձագանքեց Կարմիր խաչի հավաքագրմանը Կանզաս քաղաքում և գրանցվեց Իտալիայում շտապ օգնության վարորդ դառնալու համար: Հեմինգուեյը պատերազմից վերադարձավ 1919 թվականին: Չիկագոյում նա աշխատում էր որպես «Cooperative Commonwealth» ամսագրի գլխավոր խմբագիր, որտեղ էլ հանդիպում է վիպասան Շերվուդ Անդերսոնին: Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ Ծերունին և ծովը։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։
2.Ներկայացրու պատմվածքում ներկայացվող ժամանակաշրջանը 3-4 նախադասությամբ:
Ստեղծագործությունում նկարագրվում է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանը: Ցույց է տրվում, որ պատերազմի ընթացքում շատ մարդիկ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը ապավության համար: Նաև նշվում է, որ չկային տարածված փոխադրամիջոցներ, այսպիսով շատ մարդիկ ստիպված էին կտրել մինչև 12 կմ տարածություն:
3.Նկարագրիր ծերունուն՝ ըստ պատմվածքի 4-5 նախադասությամբ
Ծերունին միայնակ մարդ էր, որը չուներ հարազատներ: Իր կյանքի հետաքրքրությունն էր ստեղծել իր կենդանիներին, որոնց մասին էլ անհանգստանում էր: Նա կրում էր սև և փոշոտ շորեր, ինչը բնորոշ է հիմնականում ծույլ մարդկանց: Նա հոգնած էր երկար ճանապարհ անցնելուց հետո, ինչը հասկանելի է իմանալով, որ նա յոթանասունվեց տարեկան էր: Նա ուներ մարդկային շփման կարիք և այդ պատճառով էլ հարցրեց հեղինակին, թե ինչ է կարծում իր կատվից բացի մյուս կենդանիների մասին:
4.Բնութագրիր նրան, ի՞նչն էր անհանգստացնում ծերունուն:
Նրան անհանգստացնում էր իր կենդանիների կյանքը: Նրան անհանգստացնում էր նաև իր անծանոթ միջավայրում գտնվելը:
5.Որքանով է կարևոր հեղինակի և ծերունու երկխոսությունը պատմվածքում:
Երկխոսությունը հնարավորություն է տալիս մեզ պատկերացնել, թե ինչպիսի հետևանքներ է ունենում պատերազմը մարդու կյանքում: Երկխոսության արդյունքում հասկացանք, որ նույնիսկ միայնակ և կյանքի վերջին փուլում գտնվող մարդիկ ունեն էակներ ում մասին մտածում են և պատերազմի արդյունքում ոչ միայն բաժանվում են իրարից, այլ նաև հեռանում են իրենց հայրենի բնակավայրերից և տեղափոխվում են անծանոթ շրջաններ:
6. Արտահայտիր քո վերաբերմունքը պատմվածքի վերաբերյալ:
Իմ կարծիքով պատերազմը բավականին «բաց» է ընթերցողի համար, քանի որ ոչ ամեն ինչ է ներկայացվում պատմվածքի մեջ: Մենք շատ քիչ մանրամասներ գիտենք գրքի հերոսների մասին և հեղինակը թողնում է ընթերցողին կատարել իր հետևությունները: Այս ամենը նման է մեր կյանքին: Մենք չենք քայլում մեկս մյուսի կոշիկներով, այսպիսով չգիտենք, թե ինչ է կատարվում նրանց հոգու մեջ կամ ինչ է կատարվել նրանց կյանքում: Մենք միայն գիտենք ինչ-որ պայմաններ, որոնցից էլ հետևություններ են քաղում: Պատմվածքը կարծես թե չունի վերջաբան, սակայն սա գալիս է նրանից, որ սա միգուցե իրական պատմություն է:


0 Մեկնաբանություններ:

Post a Comment