Friday, 17 March 2017

Կոչ սթափության(սա կարող էր լինել ցանկացած ենթադրյալ թեքնածույի ելույթը)


Ես հավատում եմ, որ այս ոչինչ չասող օրը ապագայում կհիշատակվի որպես ՀՀ փոփոխության օր: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրդ զգում եք այն ցավը, որը ես եմ զգում Հայաստանի համար, և յուրաքանչյուրդ ունեք անրաժեշտ պատրաստակամությունն այդ ցավը բուժելու համար: Այսպիսով` ես չեմ տեսնում Հայաստանի Հանրապետությունում գոյացող քաղցկեղը բուժելու ավելի հարմար եղանակ, քան ինքնին գոյացության հեռացումը: Այսօր բոլորս էլ համազվում ենք, որ դեռ հարյուր տարի առաջ Գարեգին Նժդեհը արդեն հասկացել էր, թե ինչ է մեզ սպասվում: «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»,-Դժվար, թե մեր ներկան ունենա ավելի լավ սահամանում, քան այն ինչը տվեց Գարեգին Նժդեհը դեռ հարյուր տարի առաջ: Ունենալով հավատ ձեզանից յուրաքանչյուրի վրա` ես մեր մարդկային միասնության մեջ եմ տեսնում ճակատագիրը փոխելու դերը: Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը պատրաստ է տալու ամեն հնարավոր բան Հայաստանի զարգացող ապագան տեսնելու համար: Այս պայմաններում դրան խանգարում է մի բան, որը միգուցե նաև պատճառն է այն բանի, որ ունենք այն իշխանությունն, որն ունենք: Պատճառը, որ Հայաստանում չեն լինում հեղափոխություններ (փոփոխություն) բավականաչափ մարդկանց առկայության պայմաններում, այն է, որ ժողովուրդը վախենում է արտաքին թշնամուց, իսկ  այս ամենը հասկանալով` իշխանությունը չի անում ոչինչ հանուն խաղաղության: Որպես իրենց իշխանությունը ստորաբալ պահպանելու միջոց` նրանք ընտրում են տասնութամյա տղաների կյանքի զոհաբերությունը: Այն դեպքում, երբ այս արհեստականորեն առաջացած կոնֆլիկտը կարելի էր լուծել տարիներ առաջ: Օգտագործելով այս կոնֆլիկտը` մեր իշխանությունները իրենց համար համեմատության առարկա են դարձնում Ադրբեջանը, որի կառավարության բթությունը գերազանցում է ՀՀ օրինակին: Մեր կառավարությունը ինտելեկտուալ իր ողջ ուժը կենտրոնացնում է նոր սերնդին մանիպուլացնելու մեջ: Այսպիսով` հայ պատանի սովորողը մեծանում է մի մտածելակերպով, որ թշնամուն սպանողը, անկախ ամեն ինչից, հերոս է: Ժողովրդին ընտելացնում են «Մենք» և «Նրանք» հասկացություններին: Այսպիսով ժողովուրդը սկսում է նույն բաները երկու տարբեր կերպով դատել և անարդար գործողությունը Հայկական կողմից կոչում արդարացի, իսկ նույն բանը հակառակ կողմից համարվում է սադրանք: Այսպիսով` կատարվում է այնպիսի պրոպագանդա, որի արդյունքում ժողովուրդը սկսում է տրամադրվել, որ ոչ մի կտոր հող պետք չէ զիջել, սակայն խաղաղությունը պարտադիր է: Երկրի կառավարման գերմանական մոդելը կիրառվում է, որպեսզի ունենա հակառակ ազդեցություն: Ժողովրդին ստիպում են մոռանալ, որ պատերազմի ընթացքում կորուստներ են զգում ճակատի երկու կոմերն էլ, իսկ ինքը պատերազմը ոչինչ է, բայց իշխանության կողմից տնտեսական ճգնաժամը շեղելու միջոց: Կոշտ մոտեցմամբ ինչ-որ բանի հասնելը գրեթե անհնար է, քանի որ հակառակ կողմը ևս պատասխանատու է իր ժողովրդի առջև: Հակառակորդը ևս ունեցել է զոհեր և հենց այնպես իրավունք չունի զիջելու: Յուրաքանչյուր պատերազմ ունի խաղաղությանը հասնելու երկու ճանապարհ: Առաջին ճանապարհը մի կողմի ամբողջովին դոմինանտությունն է, ինչը յուրաքանչյուր իրավիճակի դեպքում ահռելի քանակի զոհեր է խոստանում նույնիսկ հաղթող կողմի համար: Իսկ երկորդ լուծումը փոխշահավետ համագործակցությունն է, որը նաև խոստանում է ապագա տնտեսական ավելի բարենպաստ պայմաններ:

Անկախ ամեն ինչից, ՀՀ իշխանության մեծագույն խնդիրը պետք է լինի ՀՀ քաղաքացու անվտանգությունը և բարեկեցությունը պահպանելը: Այժմ ականատես ենք լինում, որ խաղտվում են երկու նախապայմաններն էլ: Հայաստանի սահմանին անվտանգ չէ ոչ մի զինվորի կյանքը, և տնտեսական վատ պայմանների պատճառով օրեցօր աճում են արտագաղթի ծավալները: Այսպիսով` ՀՀ խնդիրները ունեն միակ լուծում և այդ լուծումը իշխանափոխությունն է: Ես չեմ ասի, որ մենք միակ ուժն ենք, որ կարող է անել դա: Եվ չեմ էլ ասի, որ հետագայում չեն լինելու ավելի ունակ ուժեր, սակայն ես հավատում եմ ձեզ: Նույնիսկ, եթե ոչ ոքի դա անել չհաջողվի Հայաստանը կշարունակի ապրել: Կամ ավելի ճիշտ կլիներ ասել` կշարունակի գոյատևել: Իմ կարծիքով հենց ձեզ է վիճարկված փոխելու ՀՀ ճակատագիրը: Այն հանրապետության, որի մաս են կազմում ոչ միայն հայերը, այլ նաև ազգային փոքրամասնությունները: Այսպիսով` եկեք վերցնենք ողջ պատասխանատվությունը մեր վրա և գործենք արդեն: Հանուն առաջընթացի հիմա կարող են անհատներ զոհաբերվել, բայց զոհաբերվող անհատներն ավելի քիչ կլինեն, քան այն տղաները, որոնք զոհվում են և հետո էլ են զոհվելու սահմանին ներկայիս իշխանության պատճառով: Այդ թիվը ավելի փոքր կլինի քան այն հայերի թիվը, որոնք տնտեսական պայմաններից ելնելով գնում են և կերտում են Հայաստանից դուրս: Եկեք մի երկիր ստեղծենք, որի համար ապրում են և կերտում: Ժամանակն է փոփոխության:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment