Tuesday, 14 March 2017

Հոգեբանական խառնվածքներ


Ալեքսանդր Մակեդոնացի-մելանխոլիկ, որը կարելի է ենթադրել նրա կյանքի երկու խոշոր իրադարձություններից: Առաջինը նրա Բուցեֆալոսին տիրանալն էր: Կենդանիների հետ լավ շփում են ունենում հիմնականում մելանխոլիկ մարդիկ: Մյուս իրադարձությունը Գավգամելայի ճակատամարտն էր: Իմանալով, որ ճակատ առ ճակատ մարտում նա կպարտվեր, նա դիմեց հոգեբանական քայլի՝ առանց վարանելու հարձակվելով թշնամու դեմ և վախեցնելով նրանց: Նման քայլը բնորոշ է մարդու հոգեբանությունը լիովին հասկացող մարդուն, որը հիմնականում դյուրագրգիռ կամ սառնասիրտ չի լինում:
Արտաշես Ա-Նա ինքն իրեն թագավոր հռչակելուց հետո կոչեց Երվանդունի, ինչի շնորհիվ ժողովրդի կողմից ընկալվեց թագավոր: Ասվում է, որ նա ամենասիրված հայ թագավորն է եղել: Սակայն նույնիսկ իր համար այդպիսի բարձր համբավ վաստակելուց հետո, նա չհամարձակվեց նշել, որ նա Երվանդունի չէ: Սա իմ կարծիքով մելանխոլիկ մարդու տեսակն է:
Արշակ Բ-Հավանաբար ամենանպատակասլաց թագավորը Հայաստանի պատմության մեջ: Նա ամեն հնարավոր բանը արեց, որպեսզի հասնի իր համար բաղձալի գահին և Փառանձեմին: Նույնիսկ զոհաբերելով Գնելին և Տիրիթին: Այսպիսով նա անկասկած ֆլեգմատիկ էր:
Կառլոս Մեծ-Նա ամենայն հավանականությամբ ֆլեգմատիկ էր, ինչը կարելի է ենթադրել նրա պատերազմական գործունեությունից և Հռոմի Պապի դեմ գործունեությունից:
Ժաննա դ'Արկ-Կին առաջնորդները հիմնականում լինում են Խոլերիկ, սակայն ունենում են նաև սագվինիկ տարրեր: Իմ կարծիքով սա բավականին լավ է բնութագրում Ժաննա դ'Արկին:
Դավիթ Բեկ-Իմ կարծիքով նա ֆլեգմատիկ անձնավորություն էր, և դրա ապացույցը նրա և Մխիթար Սպարապետի հարաբերություններն էին:
Հիտլեր-Բավականին հակասական կերպար է: Գուցե և' սագվինիկ, է և' մելանխոլիկ: Սագվինիկ լինելու մասին համոզվում ես նրա ճառերը լսելիս, իսկ նրա մելանխոլիկ լինելը կապված է նրա նկարիչ լինելու և ինքնասպանության փաստերի հետ:
Ստալին-Ֆլեգմատիկ անձնավորություն էր:
Լեոնարդո դա Վինչի-Նրա ստեղծագործությունները պարունակում են բազում առեղծվածներ: Նրա կյանքից մի քանի տարի նույնիսկ անհայտ է, իսկ նրա և Մոնա Լիզայի նմանությունը գուցե ևս մեկ ապացույց լինի, որ նա մելանխոլիկ էր:
Ալեքսանդր Դյումա ավագ- Ֆլեգմատիկ «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի պատճառով:

Ռիխարդ Վագներ-Շիզոֆրենիկ, քանի որ նրա «ամուսնական մարշը» ավելի շատ թաղման երաժշտության է նման

0 Մեկնաբանություններ:

Post a Comment