Monday, 6 February 2017

Մենք փողոցայի՞ն ազգ ենք

Երբ ինչ-որ թեմա ես ուսումնասիրում, շատ կարևոր է, որ կարդացածդ հոդվածը ունենա «գրավիչ» վերնագիր: Այսօր «Դպիր»-ի հոդվածներին փորձեցի ծանոթանալ, և հոդվածը, որի վրա ընտրությունս կանգ առավ, ուներ ոչ ստանդարտ վերնագիր: Հայ ժամանակակից հասարակությունում «փողոցային» բառը կապվում է մարդկային ցածրագույն տեսակի հետ, իսկ երբ դրա կողքին դրվում է «մենք» բառը՝ «ազգ» իմաստով, ստանում ես փոփոխական զգացմունքներ: Թեմայի մասին գաղափար չունենալու պատճառով հետևություններ չարեցի և որոշեցի կարդալ հոդվածը: Հոդվածը գրվել էր 2013-ին, և ցավոք սրտի, իրավիճակը, որ նկարագրվում էր, չի փոխվել: Հեղինակը դիտարկում էր պետության կայացման՝  աշխարհում ընդունված մոդելները: Առաջինը բրիտանական մոդլելն է, որը, գուցե, ամենից արդյունավետն է, սակայն այն կարող է լինել միայն գաղափարական առաջնորդների առկայության դեպքում: Հայաստանի դեպքում մենք չունենք դա, և կրթական նման համակարգի պայմաններում դժվար թե առաջիկայում ունենանք: Երկրորդ տարբերակը գերմանական մոդելն է, որը, իմ կարծիքով, բացարձակապես սխալ է: Կրթական համակարգը որոշվում է իշխանության կողմից, և կրթական համարգի՝ «անազատ» հասարակության միտված լինելը բացարձակ ստորություն է: Երբ կրթական համակարգն է որոշում անհատի արժեքները, դա ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա: Հայաստանի պարագայում մենք գուցե և արդեն տեսնում ենք դա: ՀՀ կրթական համակարգը չի ստեղծում քաղաքացիներ, որոնք պատրաստ են ընդունել հակառակ կարծիք, և այն, ինչն ավելի ցավալի է, ՀՀ կրթական համակարգը ստիպում է երեխային մտածել, որ անհատը ոչինչ չի կարող փոխել, և հայրենիքի համար կարելի է միայն մեռնել
Կայացման երրորդ մոդելը ֆրանսիականն է, որը, ըստ հեղինակի, օգտագործվում է Հայաստանում: Օրինակ բերելով մինչ անկախացում ցույցերից մինչև մեր օրեր՝ հեղինակը փաստում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամբողջ ընթացքում ականատես ենք եղել այս երևույթին:
Կրկին կանդրադառնամ երկրորդ մոդելին: Հայաստանի հանրապետության ժամանակակից քաղաքացին չունի փոխողի մտածելակերպ: Ազատ կրթական համակարգի դեպքում, որի օրինակ է Ֆինլանդիան, պետության քաղաքացիների մոտ ինքնաբերաբար բարձրանում է անհատի ինքնագնահատականը, և նրանք յուրաքանչյուր անհարմարության դեպքում պատրաստ են ասելու իրենց խոսքը: Դա է պատճառը, որ նման երկրներում սկսում են համասեռամոլների կամ բնապահպանների ցույցեր: Համաձայնեք, որ այդ խնդիրներն այնքան էլ առօրյա չեն, իսկ մարդը իրեն չվերաբերող ապագայի մասին հետաքրքրվում է այն դեպքում, երբ կարող է դրանից շահ ունենալ: Երիտասարդների համար իրենց խոսքի շնորհիվ չնչին փոփոխությունը շահ է: Հայաստանում չկա այդ մտածելակերպը գոնե ընդհանուր դեպքը քննարկելիս:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիների ամբողջականությունը (ոչ թե հայը, քանի որ ՀՀ քաղաքացի են նաև ազգային փոքրամասնությունները, և ըստ իս, նրանք պետք է մասնակցեն երկրի զարգացմանը) փողոցային մտածելակերպ ունի, սակայն բավարար զարգացած չէ կառավարմանը բավարար կերպով մասնակցելու համար




Հոդվածը կարող եք կարդալ` այստեղ:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment