Tuesday, 28 February 2017

Ինչ կուզենայի` մարդիկ խոսեին ինձնից հետո

Եթե դու այլևս չես առնչվելու հասարակության մի շերտի հետ, ապա բավականին հասկանալի է, որ նրանց կարծիքը գուցե քեզ չհետաքրքրի:
Սակայն միևնույն ժամանակ քո ինքնագնահատականը բարձր պահելու համար դու շարժվում ես որոշակի կանոններով, որոնք քեզ է թելադրվում քեզ շրջապատող հասարակության կողմից: Դու չես կարող ունենալ բարձր ինքնագնահատական, եթե բավականին վատ ես ընկալվում ուրիշների կողմից: Հակառակ դեպքը ոչ այլ ինչ է քան ինքնախաբեություն: Այսպիսով, որքան էլ մարդը լինի անկախ, նա չի կարող զերծ մնալ մարդկանց կարծիքից և դրա մեջ մտնում է նաև, թե ինչ են նրանք խոսում քո մասին, երբ դու ներկա չես: Հաճախ դա չի համընկնում այն բաներին ինչը, որ մենք ուզում ենք, որպեսզի մեր հետևից խոսեն: Կարևորագույն արժեքները, որոնք ես կնշեմ իմ պարագայում գուցե ամենևին էլ ինձ չեն վերաբերվում, սակայն միևնույն ժամանակ ես ունեմ հստակ սահմանում կարևորագույն արժեքների: Իմ մեջ ես կուզենայի, որպեսզի մարդիկ տեսնեին առաջնորդական կարողություններ: Սա մի բան է, որի մասին ես միշտ երազել եմ և կարևորել եմ այն, սակայն դեռևս ոչինչ չեմ արել, որպեսզի արժանի լինեմ նման վերաբերմունքի: Երկրորդ բանը, որը կուզենայի հիշվեր ինձանից հետո, իմ թողած ժառանգությունն է: Ժառանգություն ասելով` ես նկատի ունեմ ոչ թե նյութական, այլ մշակութային և հոգևոր այն արժեքների միասնությունը, որը կօգտագործվի երկար ժամանակ: Այդ ժառանգության առկայության դեպքում մարդիկ մի փոքր ավելի երկար կխոսեն իմ մասին: Դժվար կլինի չնշել իմ այն ցանկության մասին, որ մարդիկ իմ հետևից խոսեն իմ անօրինակ տեսակի մասին: Անկախ իմ գործունեության դրական կամ բացասական հետևանքներից ես կուզենայի հիշվել, որպես մի մարդ, որը նման չէր ուրիշներին և սովորական չէր: Լինել ավելի ցածր մակարդակում ավելի լավ է քան միջակություն լինելը:

Ամենային հավանականությամբ ես այս ամենին ականատես չեմ լինի, քանի որ ներկա չեմ լինի հետևից մարդկանց խոսելու իրադարձությանը: Ամեն դեպքում, եթե ուզում ես ինչ-որ մեծ բաների հասնել, պետք է պատրաստ լինես, որ որոշ մարդիկ կվատաբանեն քեզ քո հետևից: Կարևորագույն նախապայմանը գուցե թքած ունենալն է: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment