Tuesday, 21 February 2017

Յան Վերմեեր. «Աղջիկը գինեբաժակով»


1660 թվականին Յան Վերմեերը հանրությանը ներկայացրեց իր «Աղջիկը գինեբաժակով» նկարը: Իրականում, եթե չիմանայի այս նկարի հեղինակին, կկարծեի, որ հեղինակը Լեոնարդո դա Վինչին է: Առաջին բանը, որը նկատելի է, դա նկարի մեջ մեկ այլ նկարի առկայությունն է: Առաջին հայացքից այն կին է հիշեցնում: Այդ տպավորությունը ստանում ես անձի հագուստից, սակայն ավելի մոտենալով նկարին մեկ այլ բան ես հայտնաբերում: 
Նա ունի բեղեր: Այսպիսով նկարի միջի կերպարը ամենային հավանակությամբ տղամարդ է: Սակայն նկարի ետին պլանում կա նաև ևս մի աննկատ կնոջ կերպար: Ուշադիր նայելով նկարի միջի գունավոր պատուհաններին կարելի է տեսնել մի գեղեցիկ կնոջ կերպար: 
Ապա անհնար է չանդրադառնալ գլխավոր հերոսոհուն և նրա կողքին կանգնած մարդուն: Անկեղծ ասած սկզբում կարծում էի, որ այս աղջիկը ունի մտավոր խնդիրներ, ապա մեկ այլ բանի վրա ուշադրությունս կանգ առավ: Աղջիկը ոչ միայն խուսափում է աչքերի կոնտակտից նրան բաժակը տվող տղամարդու հետ, այլ նաև նայում է կոնկրետ ուղությամբ: Սա նոր առեղծված է ստեղծում այս նկարի մեջ: Իմ կարծիքով ավելորդ է շեշտելը, թե որքան էր այդ տղամարդը ուզում, որպեսզի այդ աղջիկը ըմպի այդ «ենթադրյալ» գինին: 
Իսկ այս նկարի առեղծվածային լինելը ամբողջական է դարձնում երրորդ գործող անձնավորությունը: Կարդալով այս նկարի մասին` մի քանի աղբյուրներում հանդիպեցի, որ իրականում դատելով` նկարչի օգտագործած գույներից աղջկա հագուստի վրա(կարմիր և դեղին գույները ըստ մասնագետների պարունակում է էրոտիկ հնչերանգներ): Եվ ըստ այդ աղբյուրների աղջիկը տեղյակ էր տղամարդու ցանկություններից և դրա ապացույցը նրա հայացքն է այն պայմաններում, երբ տղամարդը գրկում է նրա գինու բաժակով ձեռքը: Իսկ այս ամենի ամենատարօրինակ կերպարը մտամոլոր երիտասարդինն է: 
Բայց իմ հետևությունը չէր լինի ամբողջական, եթե պատահականության սկզբունքով չիմանայի մի փաստի մասին: 16-րդ դարի Հոլանդիայում կանանց կողմից կատարված հանցագործությունները կազմում էր ընդհանուր հանցագործությունների շուրջ 47%-ը:
Աղջկա կերպարը մեղմ ասած այնքան էլ միամիտ չէ: Դա չափազանց բարձր ցուցանիշ է: Համեմատելով ամենային հավանականությամբ դավադրություն կազմակերպող տղամարդուն նկարի միջի տղամարդու հետ տեսնում ենք նմանություններ: Իսկ պատուհանի վրայի կնոջ կերպարը, կարծես թե երիտասարդ տղայի ու աղջկա խառնուրդը լինի: Այսպիսով կարելի է ենթադրել, որ այն տղամարդը ում նկարը կա պատին եղել է այս երեքի հայրը, պատուհանի վրա պատկերված կինը երիտասարդ տղայի ու աղջկա մայրը: Այսպիսով աղջկա ձեռքը բռնող տղամարդը նրա խորդ եղբայրն է, որը նախանձից ելնելով փորձում է ձերբազատվել աղջկանից: Կնոջ պատկերը պատուհանի վրա նշանակում է, որ կինը միգուցե մահացած է, իսկ տղան ուշադրություն չի դարձնում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Աղջկա և տղայի կերպարների համեմատությունը ստիպում է ինձ մտածել, որ աղջկա համար ամենևին էլ անակընկալ չէր կնոջ մահը և միգուցե հենց նա է կրում մոր մահի մեղքը: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment