Wednesday, 1 February 2017

Ձմեռային ճամբար. ամփոփում


Ձմեռային ճամբարի երեք շաբաթները ես անցկացրի «Գիտակների ակումբ»-ում:


Առաջին ամբողջ շաբաթվա ընթացքում մենք խաղում էինք ինտելեկտուալ խաղեր և դրա միջոցով զարգացնում էինք մեր թիմային աշխատանքը: Խաղերի հարցերը կազմում էինք մենք` սովորողներս, այսպիսով, հարցեր կազմելու համար ուսումնասիրում էինք տվյալ ոլորտը և հետաքրքիր ու օգտակար գիտելիքներ էինք ստանում: Ի սկզբանե երկրորդ շաբաթը ևս պետք է անցներ նույն ոճով, սակայն երկրորդ շաբաթվա երկրորդ օրը մենք ընդունեցինք կրթահամալիրի օտարերկրյա հյուրերին: Օտարերկրացիների հետ շփումը զարգացնում էր մշակութային փոխանակումը, իսկ նրանց գիտելիքները և հետաքրքրությունը Հայաստանի մասին ուղղակի զարմացնում էինՆրանք երբևէ չէին եղել սահադաշտում, և այդ առիթով այցելեցինք նաև սահադաշտ: Ի զարմանս մեզ, առաջին անգամվա համար նրանք բավականին լավ էին սահում: Օտարերկրացիների հետ շփումը, ինչպես նշեցի, հաճելի էր և ուսուցողական, այդպիսով ես հաճախ էի նրանց հետ շփման եզրեր փնտրում: Նրանց հետ միասին մասնակցեցինք սեմինարների և կրթահամալիրյան այլ միջոցառումների: Ես նրանց թարգմանիչներից էի: Ճամբարային երրորդ շաբաթվա ընթանցքում չունեի կոնկրետ գրաֆիկ, սակայն մասնակցում էի հնարավորինս շատ սեմինարների: Սեմինարների մասնակցությունից եզրակացրի, որ իրականում նույնիսկ փոքր քայլերով հնարավոր է մեծ արդյունքների հասնել: Շատ տպավորվեցի Միջին դպրոցի ծրագրավորողների խմբից, որոնք մի քանի ամիսների ընթացքում այնքան էին զարգացրել իրենց հմտությունները, որ արդեն ունակ էին կայքեր պատրաստելու: Ճամբարային նախավերջին օրը մասնակցեցի Beeline օպերատոր համակարգի կազմակերպած «GenZ» ծրագրին և արդյունքում գրավեցի երկրորդ հորիզանականը, որը ինձ հնարավորություն տվեց հետագայում մասնակցելու ընկերության կազմակերպած վարպետության դասերին: Իհարկե, ես չեմ կարող չօգտվել այս հնարավորությունից և արդեն գարնանը կմասնակցեմ վարպետության դասերինՃամբարային վերջին օրը մասնակցեցի ընդամենը մի սեմինարի, սակայն կրթահամալիրի սովորողներից մեկի ծնող Վահե Դանիելյանի սեմինարը շատ ուսուցողական էր: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ձմեռային ճամբարն առանձնանում էր ոչ միայն իր տևողությամբ, այլ նաև իր որակով, ինչը ազատ ընտրության շնորհքն էր: Ոչ կոնկրետ գրաֆիկը հնարավորություն էր տալիս մասնակցելու նոր նախագծերի և սեմինարների: Միակ բանը, որը կուզենայի ավելացնել այս ճամբարինինտելեկտուալ մի նոր մրցաշարն է: Ամեն դեպքում, այս ճամբարը գրեթե անթերի էր, իսկ անթերի դարձնելու համար, իմ կարծիքով, պետք էր ավելի խիտ սեմինարների ժամանակացույց, որը, հուսով եմ, կշտկվի գալիք ճամբարներում:



0 Մեկնաբանություններ:

Post a Comment