Friday, 27 January 2017

Ուսումնական պարապմունք Ավագ դպրոցի ծնող Վահե Դանիելյանի հետ

Այսօր՝ հունվարի 27-ին, Ավագ դպրոցի ծրագիրը շատ հագեցած էր։
Վաղ առավոտյան մանակցեցինք մեր դասընկեր Տիգրանի հայրիկ Վահե Դանիելյանի վարպետության դասին։ Նա խոսեց Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մասին։ Պարոն Դանիելյանը սեմինարի ընթացքում շատ էր բերում օրինակներ, որոնք ավելի արդյունավետ էին դարձնում սեմինարը։ Սեմինարին ներկա էին նաև կրթահամալիրի հյուրերը Վանաձորից։ Վանաձորցի մեր ընկերները նույնպես ՏՏ ոլորտի տարբեր կրթական կենտրոններ են հաճախում։ Ինչպես նշեցի սեմինարի թեման ի սկզբանե ՏՏ ոլորտն էր, սակայն սեմինարի ընթացքում պարոն Դանիելյանը տանում էր զուգահեռներ այլ ոլորտների հետ ևս։ Նա մեզ ՀՀ ՏՏ ոլորտի մասին ռազմավարությունը բացատրեց պարզ տերմիններով և ցույց տվեց, որ ինչպես արդյունաբերական գործարանները, այնպես էլ ՏՏ կենտրոնները պետք է լինեն ճիշտ վայրում և պետք է կարողանալ հարթել «ճանապարհ» վերջնական «արտադրանքը» սպառելու համար։ Արտադրանքը տվյալ դեպքում այն նոր տեխնոլոգիաներն են, որոնք կստեղծվեն ՏՏ կենտրոններում, իսկ դրանց «ճանապարհ հարթելը» դրանց տարածումն ապահովելն է։ Սեմինարի ավարտին պարոն Դանիելյանը մեզ խորհուրդ տվեց՝ ընտրել այնպիսի մասնագիտություն, որը անում ենք հաճույքով։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment