Tuesday, 17 January 2017

Ճամբարային 7-րդ օրը

Այսօրվա «Գիտակների» ակումբի հանդիպումը տարբերվող էր:


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ուներ հյուրեր։ Կրթահամալիրի Ավագ դպրոցում շարունակվելու է անցյալ տարի մեկնարկած «Ուսումնական պարապմունքներ օտարերկրյա մասնագետների հետ» նախագիծը։ Այս տարի մասնագետները Չինաստանից են և Թուրքիայից։ Հենց վաղվանից արդեն նրանց հետ նախագծային ճամբարում կսկենք ուսումնասիրել նոր նախագծերկզարգացնենք անգլերենի իմացությունը։ Իսկ այսօր «Գիտակների» ակումբը հաճույքով ընդունեց նրանցԻ սկզբանե հետաքրքիր է շփվել մարդկանց հետորոնք մեծացել են մեկ այլ միջավայրում և ունեն տարբեր մտածելակերպ ու ապրելաոճԵրբ որ խոսակցությունը ընթանում է օտար լեզվովզարգանում են նաև քո լեզվական հմտություններըՀյուրերի հետ ծանոթանալու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար սկզբում նրանց ծանոթացրինք «Ապագայի Հայաստան» սեղանի խաղինապա քննարկումներից հետո հասկացանքոր այդ խաղը երկար ժամանակ և Հայաստանի մասին շատ գիտելիքներ է պահանջում,ուստի անցանք «Իմ խաղը» ինտելեկտուալ խաղինորի հարցերը ես նախօրոք պատրաստած ունեիԲաժանվելով երեք խմբի՝ սկսեցինք խաղըորը այդքան էլ ինտրիգային չստացվեց առաջին խմբի մեծ առավելության շնորհիվԵս հարցերը միանգամից թարգմանում էի անգլերենընթացքում մի քիչ դժվարություններ էին առաջանումբայց շատ արագ շտկում էինք։ Հյուրերի հետ նաև սեղանի թենիս խաղացինքԸնդհանուր առմամբ անցկացրինք հիանալի ժամանակ հիանալի մարդկանց հետԱնհամբեր սպասում եմ նրանց հետ նոր շփումների։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment