Sunday, 18 December 2016

Էկոլոգիա գիտության մասին


1  Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիա գիտությունը առաջացավ այն ժամանակ, երբ մարդիկ հասկացան, որ ռեսուրսները բավականին քիչ են իրենց բավարարելու համար և այժմ նրանք մոտ են սպառման: Էկոլոգիայի գիտելիքները մեզ պետք են, քանի որ պետք է ճիշտ տնորինել ռեսուրսները, որպեսզի միևնույն ժամանակ և կարողանանք ապրել լավ պայմաններում և կարողանանք հարմարավետ ապրել ավելի ու ավելի երկար:
2.      Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում
Մարդը ապրում է այնպիսի բնական միջավայրում, որտեղ կա ջուր,օդ,պարարտ հող և հարմար կլիմայական պայմաններ: Սակայն միևնույն ժամանակ մարդկանց պահանջները գնալով շատանում են ու ռեսուրսները, որոնք բավարում էին անցյալում արդեն հերիք չեն հիմա: Մարդը իր տները կառուցելու համար կտրեց ծառեր: Ապա տարածքները չբավարարելու պատճառով նա ծառերը սկսեց հատել ավելի ու ավելի շատ: Հետո կիրառվեցին վառելիքային միջոցները և երկրագնդի ռեսուրսները սկսեցին կրճատվել: Դա շարունակվում է մինչև հիմա: Սկսեցին աղտոտել օվկիանոսը իրենց աղբով: Ապա ստեղծվեցին նաև ատոմային էներգիայով աշխատող տեխնոլոգիաներ, որոնք նաև ռադիացիա են տարածում: Մարդու պատճառով վնասվում է օզոնային շերտը, որը պաշտպանում է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այս ամենը մենք նշում ենք, քանի որ արդեն ակնհայտ է, որ հետևելու է նաև բնության պատասխանը: Օզանային շերտը վնասելու դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթները ներթափանցում են երկիր: Դա կարող է սկիզբ դնել մուտացիաների: Ծառերի հատումների արդյունքում ծառերի արտադրած թթվածինը ավելի քիչ է քան այն թթվածինը, որ մարդիկ ու կենդանիները օգտագործում են: Ջրի աղտոտումների պատճառով իջնում է ջրի որակը և քչանում են քաղցրահամ ջրերը: Մարդիկ չեն ունենում խմելու ջուր:
3.      Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Իմ կարծիքով մարդու ազդեցությունը միջավայրի վրա կարելի է կառավարել միայն պետական մակարդակով: Պետք է սահմանվեն մեծ դրամական պատիժներ աղբը գետնին թափելու համար և միևնույն ժամանակ աղբամանները պետք է տեղադրվեն, որքան հնարավոր է իրար մոտ: Եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է այս մեթոդը, բայց թերզարգացած երկրներում այս օրենքը չի գործում: Պետք է խրախուսվի էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը: Հիմա ևս արտադրվում են էլեկտաէներգիայով աշխատող մեքենաներ, բայց, քանի որ դրանք արտադրվում են միայն խոշոր ավտոարտադրողների կողմից գինը բավականին թանկ է և ենթակա չէ համատարած օգտագործման: Պետք է էներգիան արտադրվի ավելի շատ արևի շնորհիվ, իսկ Ատոմակայանները պետք է փակվեն ժամանակի ընթացքում: Սրան հասնելու միակ արգելքը արևային օրերի քանակի տարբերությունն է տարբեր երկրներում: Պետք է խիստ վերաբերվել անտառահատումներին և նաև անտառատնկումներ պետք է սկսվեն: Այս օրենքը կա գրեթե բոլոր երկրներում, սակայն ոչ բոլորում է այն կիրառվում: Միջազգային կազմակերպությունները պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառեն ատոմային ռումբ ունեցող և արտադրող յուրաքանչյուր երկրի վրա: Կա միջազգային օրենք, որ չի կարելի արտադրել ատոմային ռումբեր, բայց այն չի կիրառվում այնպիսի երկրների վրա ինչպիսիք են ԱՄՆ-ի, Ռուսաստանի վրա:
4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում
Ապագայում մարդկությունը կզարգանա և խթանիչների միջոցով կարագացնի ռեսուրսների վերականգնումը: Նոր տեխնոլոգիաներով ջուրը կթորվի, բայց չի ունենա այն համը և, որակը, որն ունի մաքուր ջուրը: Կսպառվեն նավթի պաշարները և մարդիկ կսկեն անցնել էլեկտրական մեքենաների: Զարգացած երկրներում կօգտագործվեն արևի էլեկտրակայաններ, իսկ թերզարգացածները դեռ կօգտագործեն ատոմային էներգիան: Ուրանի ռեսուսները կօգտագործվեն ինքնաթիռների և տիեզերանավերի համար, որպես «վառելիք»:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment