Monday, 26 December 2016

Համահայկական մրցաշարից տպավորությունները

Դեկտեմբերի 25-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ սովորողներ ուղևորվեցին Գյումրի` մասնակցելու «Ինչ, որտեղ, երբ» խաղի համահայկական մրցաշարին:
Որպես փոխադրամիջոց` հանդիսացավ գնացքը, ինչը լրացուցիչ փորձություն էր մեր համար: Նախորդ մրցաշարի թիմի կազմի մեջ կատարվել էին մի քանի փոփոխություններ և այդ պատճառով, թիմի խմբային աշխատանքը լավացնելու նպատակով, մենք ճանապարհին մի քանի ինտելեկտուալ խաղ խաղացինք: Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ էր Գյումրիյում, և մենք որոշեցինք գնալ մրցաշարի վայր ոտքով: Գյումրու փողոցներով քայլելը կարծես մի մեծ հետաքրքրություն լիներ: Այդքան հին և գեղեցիկ կառույցներ տեսնելը անսովոր էր մեզ համար, քանի որ նման կառույցները բացակայում են Երևանում: Չնայած մեր մեղմ ասած ձախողված հանդես գալուն, մենք այս օրը կհիշենք` որպես լավ էմոցիաներով հագեցած օր: Կազմակերպիչները շատ ընկերական էին մեզ հետ և անկախ ամեն ինչից մեզ միշտ քաջալերում էին: Նման մարդկանցից նման վերաբերմունքի արժանանալը հաստատ մեծ պատիվ է մեր համար: Մենք ոչ միայն ստացանք նրանց աջակցությունը, այլ նաև սեղան կիսեցինք նրանց հետ: Մասնակից մյուս թիմերը ևս ընկերական էին մեզ հետ: Հաղթող թիմը մեզ նույնիսկ թույլ տվեց վայելել հաղթական գավաթը բռնելու բերկրանքը: Մենք բաց չթողեցինք առիթը և մի քանի լուսանկար արեցինք: Միգուցե հետագայում սա կլինի մի մեծ հիշողությունը, որը անկասկած լի կլինի ուրախ էմոցիաներով: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment