Sunday, 18 December 2016

Ջրի հիմնախնդիր

1.      

Մենք խմում ենք քաղցրահամ ջուրը, որը քիչ է թորվում, և այդ պատճառով նրա համը չի կորում: Դրա պատճառն այն է, որ Հայաստանում շատ են քաղցրահամ գետերը, և Հայաստանի ջրային մեծագույն ջրային աղբյուրը՝ Սևանը ևս քաղցրահամ է: Հայաստանը հեռու է օվկիանոսներից, և նավթի շերտը օվկիանոսում կապ չունի Հայկական ջրերի հետ: Ջրի հիմնախնդիրը միջազգային հարց է, քանի որ ջուրը անընդհատ շրջապտույտի մեջ է; 
2.      Ընդհանուր առմամբ ջուրն աղտոտվում է հիմնականում նավթից, քանի որ նավթը ջրից թեթև է և վերին շերտում է մնում: Այն խանգարում է ջրային կենդանին շնչել և թունավորում է նրանց: Ջուրը նաև աղտոտվում է, երբ նրա մեջ թափփվում են գործարանի անպետք և թունավոր նյութեր: Օվկիանոսներում թափվում է նաև աղբը:
3.       Աղտոտված ջրում ապրող կենդանիները վտանգավոր են սնվելու համար: Երբ քաղցրահամ ջուրն է աղտոտվում, այն պիտանի չէ խմելու համար և փաստացի առաջանում է խմելու ջրի խնդիր:
4.       Իմ կարծիքով ջրոլորտը աղտոտումից պահպանելու համար պետք է առաջին հերթին խուսաբել նավթով աշխատող նավերից: Նրանք իրենց արդեն որակը կորցրած նավթը լցնում են օվկիանոսի մեջ: Ջրի աղտոտմանը նաև նպաստում է դրանց հունի փոփոխությունը, քանի որ դա փոխում է ինքնամաքրման համակարգը: Էլեկտրակայաններ կառուցելու համար մարդիկ նաև փակում են գետերի հունը և դա մեծ աղետների պատճառ է դառնում: Դրա օրինակ է Արալյան լիճը, որը այնքան է ցամաքել, որ նրա տարածքի կեսով կարելի է քայլելով անցնել: Գետերի դեպքում աղտոտման խնդիրը լուծելու համար բավարար է միայն այն ազատել այն տարրերից, որոնք գետը չի կարող ինքնամաքրմամբ մաքրել: Լճերը կարելի է մաքրել այնտեղ արհեստականորեն գետեր լցնելով:

5.      Հիսուն տարի անց արդեն մենք չենք խոսի նավթի մասին, որպես ջրի հիմնախնդիր: Արդեն ավելի տարածված կլինեն միջուկային էներգիայով աշխատող տեղափոխման միջոցներ: Մարդիկ էներգիա կստանան հիմնականում հողմակայաններից և արևի էլեկտրակայաններից ու այդքան շատ թափոններ չեն լցվի գետերի մեջ: Ջրի մեծագույն հիմնախնդիրը կլինի նրա տեղափոխումը:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment