Tuesday, 22 November 2016

Վանդակում լինելու կարիքը

Ազատությունը հենց պատասխանատվությունն է։ Այսպես բնորոշեց Կարինե Յարալյանը ազատությունը Նոյեմբերի 16-ին կայացած սեմինարում։ Իսկ ի՞նչ է ազատությունը ըստ իս։
Իմ կարծիքով, որպես հասարակության պարտադիր մաս, մարդը ազատ է միայն ազատության մասին մտածելիս։ Մեր մտքերը, որոնք ոչ ոք չի կարողանում տեսնել, անկախ են և իսկապես ազատ։ Գործողություններ կատարելիս նույնիսկ ռազմաճակատում ինքն իրեն պայթեցնող զինվորը, ով գիտակցված մահի է գնում, ազատ չէ, քանի որ նա այդ քայլին է գնում ինչ-որ հանգամանքներից ելնելով։ Ենթադրում եմ, որ ազատ է նաև մեռնող մարդը, ով գիտի իր մահի անխուսափելիությունը։ Ազատությունը ներշնչանքն է, որը մարդը ունենում է միայն վանդակի մեջ։ Մինչև չտեսնես անտեսանելի ճաղերը, չես կարող գնահատել այն սահմանափակ մոլորակը, որն ունես և ճաղերից դուրս գալուց հետո ևս, դու նոր ճաղեր փնտրելու կարիք կունենաս, քանի որ ազատությունը միջոց է սեփական թերությունները բարդելու համար։

0 Մեկնաբանություններ:

Post a Comment