Wednesday, 21 September 2016

Անլռելի զանգակատուն

Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի մեջ Կոմիտասը ներկայացվում է, որպես մի դժբախտ և միևնույն ժամանակ տաղանդավոր մի էակ: Կոմիտասի ողջ կյանքի ընթացքում նա համարվել է «սպիտակ ագռավ» և միգուցե դրա պատճառն այն էր, որ նա բոլորից լավն էր:
Նրա հաջողության գաղտնիքը այն էր, որ նա շատ էր սիրում իր գործը: Սևակը ցույց է տալիս, որ նրա կողմից գրված յուրաքանչյուր գործ պահի արդյունք է այսինքն նա իր զգացմունքները արտահայտել է երգի միջոցով: Հատկանշական էր նաև այն, որ իր կյանքի երկրորդ խոշոր ցավն ապրելուց անմիջապես առաջ նա հասել էր իր կարիերայի գագաթնակետին: Իր ուրախության պահին, երբ նա զգաց, որ հայ ժողովրդական երգը վերջապես գնահատվել էր միջազգային հասարակության կողմից նա զգաց, որ արդեն հայ տերմինը կարող է վերանալ ընդհանրապես: Նման հիասթափությունից հետո ինպես Սևակն է նշում ինչպես չգժվել: Կոմիտասի կերպարը խորհրդանշում է մի մարդու ով իր մեջ ուժ է գտնում և դուրս է գալիս հիասթափության անդունդից և նվիրվում է այն գործին, որը նա սիրում է նա իր ամբողջ սրտով: Նրա սերն էր պատճառը, որ նա կարողացավ պահպանել այն ինչին մենք հիմա կոչում ենք հայկական ժողովրդական երգեր: 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment