Monday, 12 September 2016

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը. վերլուծություն

<<Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը>> ստեղծագործության մեջ հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ զարգացումը լինում է անհատների շնորհիվ: Ստեղծագործությունում ճայը ի սկզբանը իր առջև դնում է նպատակ և անում է ամեն ինչ դրան հասնելու համար, բայց գաղտնիքը, որ նրան հաջողվեց հասնել իր երազանքին այն էր, որ նրա ցանկությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ հաղթեց գիտակցությանը:
Դրա ապացույց նրանում է, որ երբ նա գիշերն ընկավ ծովը նրա գիտակցությունը նրան ասում էր, որ ապրի սովորական ճայի նման, բայց նա չհիասթափվեց: Մեկ ուրիշ կարևոր փաստ է այն, որ ճային վտարեցին ավանդույթը խաղտելու համար: Այստեղ ճայը խորհրդանշում է անհատին, իսկ մնացած երամը այն հասարակությանը, որը ճնշում է անհատներին; Այնուամենայնիվ Ջոնաթանին գտան ուրիշ ճայեր և օգնեցին նրան: Գրքի կարևորագույն դասն այն է, որ Ջոնաթանը նույնիսկ իր նմանների շրջապատում լինելով հանդերձ, որոշեց վերադառնալ իր երամ և օգնել իր նման ճայերին, որոնք ձգտում են նոր արժեքներ բերել առօրյա: Սա նման է, երբ կայացած մարդիկ սկսում են աջակցել անփորձներին: Ջոնաթանը եկավ և գտավ իր նման ճայերին: Իրականում ամենից դժվարը առաջին համախողին գտնելն է: Երբ Ջոնաթանը գտավ իր առաջին աշակերտին նրա աշակերտների սկսեցին գնալով շատանալ: Երբ նա իր աշակերտների հետ վերադարձավ երամ նրա վրո ոչ թե հարձավելու հրաման տվեցին այլ ուղղակի արգելեցին մյուս ճայերին թեկուզ նայել նրանց վրա: Դրա պատճառն այն էր, որ երամը առաջնորդները այլևս չէին կարող հերքել նրանց հաջողությունը: Այս գրքի հիմնական ասելիքը այն էր, որ մարդը իր անհատականությունը պահելու դեպքում միշտ կհասնի արդյունքի և բարեփոխումները արվում են միայն իրենցից <<տարբերություն>> ներկայացնող մարդկանց կողմից:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment